«Գազպրոմ»-ը որ երկրի համար կնվազեցնի գազի սակագինը
«Գազպրոմ»-ը և վրացական իշխանությունները համաձայնության են եկել՝ իջեցնել ռուսական գազի գները Վրաստանի համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան։
«Առևտրային գաղտնիքների հետ կապված ես թվեր չեմ հրապարակի, բայց կասեմ, որ բնական գազի գինը կնվազի մոտ 15% -ով »,— ասել է Նաթիա Թուրնավան: