Սամվել Հովհաննիսյանը դուրս եկավ ՀՔԾ֊ից
Հրապարակը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախկին փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը Հատուկ քննչական ծառայություն էր այցելել։
Մոտ 1 ժամ 30 րոպե ներսում մնալուց հետո նա քիչ առաջ դուրս եկավ ՀՔԾ շենքից՝ կրկին չպատասխանելով հարցերին, թե ինչ որ գործի շրջանակում է ՀՔԾ֊ում եւ ինչ կարգավիճակ ունի։