Նոր մանրամասներ երեկ Սիլիկյան թաղամասից դեպի գերեզմաններ տանող ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է երեկ՝ մայիսի 22-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Opel-ը վարել է Երևան քաղաքի Գ. Հասրաթյան փողոցի բնակիչ, 24-ամյա Հրանտ Մխիթարյանը: Վթարի հետևանքով «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդ Հ. Մխիթարյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 44-ամյա Իրինա Մխիթարյանը, 23-ամյա Լևոն Մխիթարյանը, 65-ամյա Մարիետա Շատյանը:

Պարզվել է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհին եղած մի քանի մարդաբոյ փոսերը ու վարորդը՝ չհասցնելով շրջանցել փոսերը, չի կարողացել կառավարել մեքենան, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավոր Լ. Մխիթարյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում: Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, երեկ՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18;00-ի սահմաններում Opel մակնիշի 38 FF 883 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սիլիկյան թաղամասից դեպի գերեզմաններ տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գերեզմանի պատվանդանին: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն էին ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն: Օպերատվորեն ժամանել էին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մարատ Սիմոնյանի գլխավորությամբ: Օպերատվորեն ժամանել էր նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն, այնուհետև հրշեջ-փրկարարները: Դեպքի վայրում ծառայություն էին կատարել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Հայկ Սենեքերեմյանը և տեսուչ Սուրեն Բարսեղյանը: 

դիտվել է 944 անգամ
Լրահոս
Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am