«Տվե՛ք ինձ ՌԴ նախագահի պաշտոնը, և ես պատրաստ եմ` թող ամեն տարի իմ վրա փորձարկեն ցանկացած դեղամիջոց». Ժիրինովսկի
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին պատրաստ է իր վրա փորձարկել կորոնավիրուսի և այլ հիվանդությունների դեմ պատվաստանյութերը՝ միայն 2024 թվականին ՌԴ նախագահ դառնալու պայմանով: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Խնդրեմ, խնդիր չկա: Բայց ինչո՞ւ եք դուք դա ինձ առաջարկում, եթե կան մարդիկ, որոնք մոտիվացիա կարող են ունենալ դրա համար. պետք է կրճատել նրանց ազատազրկման ժամկետը: Խնդրեմ, տվե՛ք ինձ նախագահի պաշտոնը 2024 թվականին, և ես պատրաստ եմ` թող ամեն տարի իմ վրա փորձարկեն ցանկացած դեղամիջոց»,-հայտարարել է Ժիրինովսկին: