Արա Աբրահամյանի հոբելյանի հյուրն էր ՀՀ նախագահը. RUSARMINFO. տեսանյութ, լուսանկար
Ապրիլի 16-ին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը տոնում էր իր 60-ամյակը: Բարձրաստիճան հյուրերի թվում էին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին: Ըստ RUSARMINFO-ի տեղեկությունների, Արա Աբրահամյանի հոբելյանին մի քանի ժամով Մոսկվա էր ժամանել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: