Ես չեմ պարտվել և ամեն ինչ դեռ առջևում է. Հովիկ Աբրահամյան. newsbook.am

Երեկ Հովիկ և Արգամ Աբրահամյանների մեկենասությամբ Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում տեղադրվեց ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող: Միջոցառմանը մասնակցում էր նաև Հովիկ Աբրահամյանը: Նախկին վարչապետը արարողությունից հետո պատասխանել է NewsBook-ի լրագրողի մի քանի հարցերին: Զրույցը ներկայացնում ենք ստորև. - Պարոն Աբրահամյան, իշխանությունից օտարվելու պատճառներն այդպես էլ անհայտ մնացին: Ի վերջո, ինչո՞ւ լքեցիք ՀՀԿ-ն: - Օտարվելու որևէ խնդիր չկա, ես ուղղակի զբաղվեցի իմ որդու ընտրություններով: Օգտվելով առիթից` ուզում եմ շնորհակալություն հայտնել Արարատի մարզի բնակչությանը, որ իրենց քվեն տվեցին իմ որդուն: Ես հասկացա, որ իմ որդին վաստակել է այդ հարգանքը: Ես կարծում եմ, որ դա տարիների արված գործի պատասխանն էր: Ես շնորհակալ և շատ ուրախ եմ, որ Արարատի մարզի բնակչությունը գնահատեց մեր ընտանիքի արված աշխատանքը: - Երկար տարիներ ՀՀԿ-ի առանցքային դեմքերից եք եղել և մի օրում որոշելն ու հեռանալը բազմաթիվ հարցեր առաջացրեցին: - Դա մի օրվա որոշում չի եղել, իմ որոշումը եղել է հստակ, և ես կարծում եմ, որ իմ որոշումը ճիշտ է եղել ինձ համար: Ես չեմ կարծում, որ որևէ մեկն իմ արած գործը և՛ կուսակցությունում, և՛ պետության մեջ կարող է մոռանալ: Եվ կարծում եմ, որ դրա պատասխանը ես ստացա և պատահական չէ, որ մի քաղաքի քաղաքապետը մի ամբողջ կուսակցության չափ ձայն է ստացել: - Ձեր ապագան քաղաքական դաշտում ինչպե՞ս եք պատկերացնում: - Ամեն ինչ դեռ առջևում է: - Սպասե՞նք Ձեզ: - Այո: - Շատերը Ձեզ պարտված են համարում: - Բայց ես որտե՞ղ եմ պարտվել: - Ձեզ վարչապետի պաշտոնից հեռացնելը որակվեց որպես պարտություն: - Դա իմ որոշումն է եղել, ինձ ոչ մեկ չի հեռացրել: Դա իմ որոշումն է եղել և իմ որոշման համար ես չեմ զղջում: Կարծում եմ, որ ճիշտ արեցի: Մանրամասները՝  Newsbook.am-ում

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են Արսեն Թորոսյանն առաջարկում է հիմնել Հայ առաքելական կուսակցություն Փաշինյանին հեռացնելու վերջին կարևոր քայլը․ Երվանդ Բոզոյան (video) Փակ են լինելու փողոցներ Գիշերը ձերբակալություններ են եղել ԵՊՀ մի խումբ դասախոսներ, սատարելով Բագրատ Սրբազանի շարժմանը, պահանջում են Փաշինյանի հրաժարականը Ինչ-որ ժամանակ փարավոններին թաղելուց հետն ահագին օգնական են թաղել.կամավորական հիմունքներով հավաքագրվում են նիկոլապաշտներ. Ամալյան Դանիայում Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «Ամո՜թ» վանկարկումներով (video) Բագրատ Սրբազանն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ Դանիելյան Լավ կլինի, որ Դավիթ Գյուրջինյանը մտածի իր կատարած հանցանքի` հավաքին ուսանողների մասնակցելուն խոչընդոտելու մասին․ Արմեն Հարությունյան Անահիտ Ավանեսյանը պարտվել է դատարանում ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը հայտարարագիր չի ներկայացրել Ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից ու նաև Սրբազանի կերպարից․ Վիգեն Սարգսյան Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում Խորհրդարանի պաշարում կլինի՞ արդյոք Անհնազանդության ակցիաները շարունակվում են. քաղաքացիները փողոցներ են փակել Բագրատ Սրբազանի հաջողությունները Եկեղեցունն են, իսկ հնարավոր անհաջողությունները՝ իրենը, անձնապես․ Կ․ Հովհաննիսյան Գիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Ռուբեն Մելիքյան Ովքե՞ր են կարմիր բերետավորները, որոնք բռնություններով ապահովում են Նիկոլի իշխանությունը. Նաիրի Հոխիկյան Ինչո՞ւ է ողջ ծանրությունը մնացել Բագրատ Սրբազանի վրա Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ Այսօր վերջին օրն է Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am