Անբարեխիղճ մրցակցության տարրեր՝ TV market-ներում

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը մի շարք բողոքների հիման վրա  կատարել է ուսումնասիրություն հեռուստատեսային խանութների  (TV market), այլ կերպ ասած՝ հեռուսատեսային գովազդի միջոցով վաճառվող ապրանքների շուկայում: Ստացված բողոքների համաձայն, նման կերպ առաջարկվող ապրանքները ոչ միշտ են համապատասխանում գովազդին: Մասնավորապես, ձեռք բերման պայմանները և անգամ գնային առաջարկները երբեմն ներկայացվում են ոչ հավաստի՝ մոլորեցնելով սպառողներին: Վերոնշյալ շուկայի ուսումնասիրության ընթացքում Հանձնաժողովը պարզել է, որ, իսկապես նման գործունեությամբ զբաղվող որոշ տնտեսվարողների գործունեության մեջ կան անբարեխիղճ մրցակցության տարրեր: Մասնավորապես, հեռուստատեսային գովազդի միջոցով սպառողին տեղեկացվում է, որ տվյալ ապրանքը վաճառվում է 70 տոկոս զեղչված գնով, սակայն պարզվում է, որ զեղչն իրականում շատ ավելի քիչ է: Մեկ այլ դեպքում տնտեսվարողը գովազդում է, որ վաճառվող ապրանքը հնարավոր է ձեռք բերել ընդամենը  19.900 դրամով, այն դեպքում, երբ այդ ապրանքի իրական գինը իբրև 115 հազար դրամ է: Սակայն ՏՄՊՊՀ-ը պարզել է, որ 115 հազար դրամ արժողություն ունեցող ապրանքի անվան տակ գովազդվող ապրանքը մատակարար ընկերությունից հնարավոր է գնել մինչև 25 հազար դրամով: Ստացվում է, որ տնտեսվարողը ուռճացված է ներկայացրել գինը՝ հնարավորինս շատ վաճառք իրականացնելու նպատակով: Խնդրահարույց է նաև այն հանգամանքը, երբ տնտեսվարողը գովազդի ժամանակ նշում է. «Շտապեք, զանգահարեք հենց հիմա, քանի որ առաջիկա հինգ րոպեների ընթացքում պատվիրողները կստանան անակնկալ նվերներ», այն դեպքում, երբ ՏՄՊՊՀ-ը պարզել է, որ ցանկացած դեպքում գնորդներին տրվում են այդ «անակնկալները»: Որոշ դեպքերում էլ ապրանքի բաղկացուցիչ մաս հանդիսացող իրը ներկայացվում է իբրև նվեր, մինչդեռ ապրանքի մի մասը վաճառելը իսկ մյուս մասը իբրև նվեր ներկայացնելը սպառողներին մոլորեցնելու տարրեր է պարունակում: Գնորդները դժգոհում են նաև, որ հեռարձակվող գովազդներում ապրանքների առաքման համար լրացուցիչ պայմանների, ներառյալ առաքման վճարի մասին տեղեկատվությունը բացակայում է, չնայած այն հանգամանքին, որ ընկերությունները գնորդներից առաքման համար լրացուցիչ գումար են գանձում: ՏՄՊՊՀ որոշմամբ, տնտեսվարողները պարտավոր են սեղմ ժամկետներում շտկել վերոնշյալ խնդիրները: Ընկերությունների կողմից հեռարձակվող գովազդում պետք է հստակ ներառված լինի էական նշանակություն ունեցող բոլոր պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը: Հետևապես Հանձնաժողովը տնտեսվարողներին հորդորում է զերծ մնալ նման գործելաոճից և վաճառվող ապրանքի վերաբերյալ սպառողներին ներկայացնել միայն լիարժեք, հավաստի և ամբողջական տեղեկատվություն: Հարկ է նշել նաև, որ ուսումնասիրության ընթացքում որոշ տնտեսվարողների մոտ բարձրացված հարցերն արդեն իսկ շտկվել են: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովը լինելու է հետևողական՝ բարձրացված խնդիրների  լիարժեք լուծման հարցում: ՏՄՊՊՀ

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է Սրանք ստի, կեղծիքի, ատելության, թուրքասիրությա Սեբաստիայում վաճառքի հանված հայկական եկեղեցին ցանկանում են գնել հայտնի աստղեր Ռուսաստանի ՆԳՆ-ն միգրացիայի կարգավորման և միգրանտների նկատմամբ վերահսկողության բարեփոխում է նախապատրաստում Եթե չենք ուզում զինվորը հետ քաշվի, պետք է փոխենք հրաման տվողին. Հովհաննես Ավետիսյան Այս պայքարից հոգնելը մեզ կբերի ինքնաոչնչացման․ ուրեմն չենք հոգնում, չենք կոտրվում․ ԵՊՀ դասախոսի բաց նամակը Փաշինյանը ուզուրպատոր է, նա աշխատում է այլ պետությունների համար․ Սեմյոն Բաղդասարով․ Alphanews.am Մենք երբեք չենք ունեցել ավելի վատ ՄԻՊ, քան ներկայումս քպ-ի կողմից այդ պաշտոնին նշանակված անձն է․ Ռուբեն Մելիքյան Քաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը, նա գյուղերը հանձնելու որոշում է կայացրել․ BBC Երկակի ստանդարտները դարձել են միջազգային կառույցների թերևս գլխավոր բնութագրիչը․ Վահե Դավթյան Ժողովրդի մեծ սերը վայելող Փաշինյանը հիրավի ձեռք է բերել կարևոր հենարան. այդ հենարանը Բաքուն է․․․ ադրբեջանագետ Վաղը՝ ժամը 17:00 պետք է Ազատության հրապարակում մեր ընդվզումը հայտնենք Փաշինյանին. Բագրատ Սրբազան Պայքարի արդյունքը պիտի լինի հաղթանակը՝ Ճշմարտության հաղթանակը․ Մենք ուրիշ տարբերակ չունենք․ Բագրատ Սրբազան Պատրաստ եմ հանդիպել ՔՊ-ի հետ․ Բագրատ Սրբազան Երևան-Երասխ ավտոճանապարհին «Toyota»-ն վթարի է ենթարկվել Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի բնակչի ոտքերի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ Օկուպացված Շուշիում ադրբեջանցի վանդալների՝ հայկական մշակութային ժառանգության իսլամացման նոր փորձերը «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրողի վիճակը օր օրի վատանում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am