Շրջվեց, նայեց տան կողմը ու հեռացավ. ծնողները չգիտեին, որ Հայկազին վերջին անգամ են տեսնում. news.am

Շրջվեց, նայեց տան կողմը ու հեռացավ. ծնողները չգիտեին, որ Հայկազին վերջին անգամ են տեսնում. news.am
Բարսեղյանների ընտանիքում առաջին Նոր տարին են առանց տան ավագ որդու՝ Հայկազի անցկացնում: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպանված կուրսանտի ընտանիքում Ամանորին այս տարի ոչ ոք չի սպասել, անգամ տան ամենակրտսերը՝ 9-ամյա Տիգրանը: «Բոլորիս համար շատ դաժան, մեռելային Ամանոր է, Տիգրանը, որ միշտ ուրախանում էր, Ձմեռ պապուց էր հարցնում, տոնածառ էր զարդարում, ոչ մի բան չի ասում հիմա: Ոչ մի ուրախալի բան չկա, ամեն ինչ կորել է: Եթե առաջ ինչ-որ նպատակներ կային, հիմա դրանք էլ չկան»,- ասում է Հայկազի հայրը՝ Արկադի Բարսեղյանը: Փոքրիկ Տիգրանը նախորդ տարի ինքնուրույն էր զարդարել տոնածառն ու անհամբերությամբ սպասել եղբորը, որ արձակուրդ էր գալու: Բարսեղյաններն ընտանիքով Ամանորն ուրախ էին անցկացրել, հատկապես որ ուսանող որդին հազվադեպ էր արձակուրդով երկար ժամանակ տանը լինում: «Դեկտեմբերի 29-ին եկավ, ուրախ էր: Ժամանակի մեծ մասը նստում էր, ինտերնետով ռազմական տեխնիկան էր ուսումնասիրում: Ինքը փոքր տարիքում էլ Ամանորին առանձնապես չէր սպասում, տոնածառ դներ, Ձմեռ պապուն սպասեր»,- ասում է Հայկազի հայրը, որը միշտ հավատացել է, որ ավագ որդին իր գործում հաջողության կհասնի ու ընտանիքը դուրս կբերի ծանր սոցիալական վիճակից։ Հայկազի արձակուրդը հունվարի 7-ին ավարտվել է ու նա վերադարձել է ինստիտուտ: Վերջին բանը, որ մայրը հիշում է որդուց, նրա հայացքն է, երբ դարպասից դուրս գալիս շրջվել էր, նայել բակի, տան կողմը ու գնացել: Հոր աչքի առաջ էլ մինչեւ հիմա Հայկազի ժպիտն է, որով նա հրաժեշտ էր տվել հորը: «Սովորաբար չէի սպասում, մինչեւ գնար, նստեր ավտոբուս: Բայց այդ օրը, երբ ինձ արդեն հաջող արեց ու գնաց, չգիտեմ ինչու հետեւից գնացի մի քիչ, կանգնեցի, նայեցի՝ ոնց ա գնում: Ինքը գնաց, հասավ կանգառ, ավտոբուսը եկավ, նստեց: Ավտոբուսը իմ դիմացի մայթով էր գնում, ինքն էլ իմ կողմի վրա էր կանգնած: Երբ հասավ ինձ, տեսավ, ժպտաց ու անցավ»,- հիշում է Արկադի Բարսեղյանը: 22222 33333333 Մանրամասներն` այստեղ    

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Նիկոլի «շուն ու շանգյալ», դուք Նիկոլի ձեռքով եք գնալու․ Տաթև Արցախ (video) «Նիկոլը Գեբելսի փայլուն աշակերտն է»․ Երվանդ Բոզոյան (video) Բանակի վախճանը․ փաստեր՝ ինչպես սրանք «կերան ու կազմալուծեցին մեր բանակը»․ Էդգար Ղազարյան (video) Թող դագաղի մեջ պառկած ոչ մի կիրանցեցու անունից ելույթներ չունենան. կիրանցեցիները՝ ՔՊ պատգամավորներին (video) Մարիա Զախարովան Հայաստանում «նիկոլածին ոստիկանների» վայրագությունների մասին (video) Հայաստանը Նիկոլի շնորհիվ «ուտելիքի տեսքով» հայտնվել է սեղանին․ Երվանդ Բոզոյան (video) Աննան իր չորս «ճտերի» հետ բնակվելու է Կիրանցում․ Արմինե Ադիբեկյան (video) «Աննայի ու Նիկոլի հովանավորչությա՞մբ է Մհեր Տերտերյանը զենքի գումարները թալանել» (video) Հետապնդումները սկսվեցին․ Հովհաննես Շահինյանը հրավիրվել է Քննչական կոմիտե (video) Նիկո՛լ, Պետրոսն էլ քեզ ուրացավ․ Արամ Սարգսյան (video) Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ Արարատի մարզում «BMW»-ն բախվել է գազախողովակին ու կոտրել այն, ապա բախվել բնակելի տան պատին և փլուզել այն Կոտայքում տղամարդը մուտք է գործել ծանոթ կնոջ բնակարան, սպառնացել զենքով և սեռական բռնության ենթարկել նրան Երիտասարդները չելենջ են սկսել` մեկ խաչմերուկ, մեկ երգ խորագրով (video) Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Սամվել Դանիելյանը Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին Բագրատ Սրբազանն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ճանապարհը Բագրատ սրբազանի հայտարարած հավաքին ընդառաջ ոստիկանությունը հայտնում է, որ սահմանափակելու են մարդկանց տեղաշարժը Քաղաքացիները 15:30-ից կդրսևորեն իրենց խաղաղ անհամաձայնությունը. որ փողոցներն են փակ լինելու Խնդիրներ եք ունենալու, զգուշացնում եմ․ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ կարմիր բերետներին (video) Շոյգուի տեղափոխությունը նշանակում է ազդեցության թուլացում. Սուրենյանց Ոտքի կանգնեք, Փաշինյանին հեռացնենք, կասեցնենք ՀՀ կազմաքանդումը․ ավտոերթ՝ Աշոցքում (video) Բժիշկ Դանիելյանն ազատվել է արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից Սրբազանի հետ երթի ժամանակ ողջագուրվելու համար (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am