Սյունիքի մարզի Կապան քաղաքում ուշագրավ բացահայտում է եղել։ Կապանում մի խումբ տղաներ, որոնց թվում են դպրոցականներ, ուսանողներ հայտնվել են ոստիկանության 6-րդ վարչության ուշադրության տիրույթում թղթադրամ կեղծելու համար։
Պարզվել է, որ տանը գունավոր տպիչով թղթադրամներ են տպել եւ փորձել իրացնել վաճառքի կետերում։ Մեր տեղեկություններով՝ դրանք 20 հազար դրամանոցներ են եղել։ Ձերբակալվել են, մեկը ստորագրությամբ բաց թողնվել։ Նրանք դպրոցականներ են։
Այս տեղեկության վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել ոստիկանությունից, սակայն միայն հաստատեցին, որ նշված գործով կան ձերբակալվածներ, այլ մանրամասներ չեն հայտնել։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը
Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը