ՀՀԿ-ական կանայք՝ իրենց կուսակցական գործընկերուհու աղմկահարույց հայտարարության մասին. newsbook.am

Երևանի ավագանու ՀՀԿ անդամ, փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանի` պատգամավոր դառնալու ցանկությունն այնքան մեծ է, որ վերջինս օրենսդիր աշխատանքը համեմատում է թագուհու կարգավիճակի հետ: Այս մասին հնարապետական տիկինը, հիշեցնենք, ասել էր ՀՀԿ 16-րդ համագումարի ընթացքում` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ցանկանո՞ւմ է պատգամավոր դառնալ: Նաիրիա Նահապետյանը նախ զարմացել էր և հարցրել` «Այսինքն, շա՞տ վատ բան է նման ցանկություն ունենալը»։ Այնուհետ փորձել էր պատգամավոր դառնալու իր ցանկությունը լրագրողին առավել պատկերավոր բացատրել. «Իսկ դու չէի՞ր ցանկանա թագուհի դառնալ, ա՜յ քեզ բան»։ Ճշտելու` արդյոք կիսո՞ւմ են կուսակից ընկերուհու վերոնշյալ պատկերացումները հանրապետական կին պատգամավորները և իրենք էլ համարո՞ւմ են, որ պատգամավոր լինելը նույնն է, ինչ թագուհի լինել, NewsBook-ի թղթակիցը զրուցեց նրանցից մի քանիսի հետ: ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանն, օրինակ՝ նշեց, որ ինքն իրեն թագուհի չի համարում: «Եթե մեր տիկին Նահապետյանն ասել է, ինքը կմեկնաբանի: Եթե ինքն ասել է, իրենից հարցրեք` ինքն ինչպես կմեկնաբանի այդ համեմատությունը: Բայց ես ինձ թագուհի չեմ համարում: Ինձ համար պատգամավոր լինելը թագուհի լինել չէ: Պատգամավորությունն ինձ համար պատասխանատվություն է, կարգավիճակ և աշխատանք»,- ասաց հանրապետական կին խորհրդարանականը: Հանրապետական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն էլ իր հերթին նկատեց, որ Նաիրա Նահապետյանի հայտնած մտքի շուրջ կարծիք հայտնել չի կարող: «Իմ մասով իհարկե՝ չէ: Այսքան աշխատող թագուհի՞: Չգիտեմ: Եթե մարդ այսքան աշխատանք է անում, ուղղակի հանգիստ վայրկյան չի ունենում, իմ օրինակով եմ ասում, էլ ի՞նչ թագուհի: Բոլորն աշխատում են` և՛ թագուհիները, և՛ չթագուհիները»,- նշեց պատգամավորը: Դե, իսկ ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանն ընդհանրապես չցանկացավ անդրադառնալ կուսակից գործընկերուհու համեմատությանը` հորդորելով իրեն այդպիսի հարց չտալ, պարզաբանումների համար դիմել հենց խոսքերի հեղինակին: Հիշեցնենք, որ երբ «Իրատես» թերթի լրագրողը ՀՀԿ համագումարում կուսակիցների ներկայությամբ Նաիրա Նահապետյանից փորձել էր ճշտել` արդյոք վերջինս ցանկություն ունի պատգամավոր դառնալ, տիկինը բավականին վրդովվել էր. «Այսինքն, շա՞տ վատ բան է նման ցանկություն ունենալը։ Չգիտեմ առայժմ, կուսակցությունը ինչպես որոշի»։ «Դուք Ձեզ օրենսդիր աշխատանքում պատկերացնո՞ւմ եք» հարցին էլ ակնհայտ դժկամությամբ հակադարձեց. «1999-ից այդ դաշտում եմ, հիմա թե ինչ կլինի, կերեւա»։ Հետո էլ փորձեց պատգամավոր դառնալու իր ցանկությունը պատկերավոր բացատրել. «Իսկ դու չէի՞ր ցանկանա թագուհի դառնալ, ա՜յ քեզ բան»։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ռուսաստանի հայերի միությունը ընդլայնված նիստի որոշմամբ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Մինչև այս պահը սառած է սահմանազատում կոչված ընթացքը. Բագրատ Սրբազան Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդն աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Առաջիկայում քաղաքական ողջ ներկապնակը` բոլորը բոլորի հետ կհանդիպեն․ Սրբազան Փաշինյանը հաշվի չի նստում ազգային անվտանգության սկզբունքների հետ. քաղաքագետ Վաղն առերես կհարցաքննվեն Արթուր Սուքոյանը և Civic.am-ի լրագրողն ու օպերատորը Մայրաքաղաքում փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն. ՆԳՆ ոստիկանություն Մեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել՝ ըստ կոալիցիոն հուշագրի Բագրատ Սրբազանը հայտնեց՝ նախանշած ծրագիրն այս շաբաթ կավարտեն Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը բուհի դիպլոմ չունեցող պաշտոնյաների անունները գաղտնի է պահում Դու ավելի լավն ես, քան քեզ ներկայացնում են․ Սրբազանը՝ ոստիկանության մայորին. video Ստախոս են ոստիկանները, որ մի ոստիկանության փոխոստիկանապետը Կարենը լինի, դե պատկերացրեք․ Սրբազան. video ՇՏԱՊ․ «Դու ստախոս ես, ձեռքով չխոսես, ծառա եք դարձել էսքան»․ Սրբազանը ոչնչացնում է ոստիկանապետին. video ՇՏԱՊ․ Ոստիկանների նոր խումբ է ժամանել ՇՏԱՊ․ Բախում Իշխան Սաղաթելյանի, Թովմաս Առաքելյանի, Բագրատ Սրբազանի և ոստիկանների միջև. video «Ու՞մ ես ծառայում»․ թեժ բանավեճ Սրբազանի և ոստիկանապետ «Նիկոլի Արամի» միջև. video «Ու՞մ ես ծառայում»․ թեժ բանավեճ Սրբազանի և ոստիկանապետ «Նիկոլի Արամի» միջև. video Տիկին Գոհարին ցավեցրած ոստիկանն ու ոստիկանապետ «Նիկոլի Արամը» բանակցում են Սրբազանի հետ. video Ամոթ, գետինը մտնեք, մեր փոխարեն ճանապարհները փակեցիք․ Սրբազանը ծաղրում է նիկոլի ոստիկաններին. video Նիկո՛լ, վախով եկար, վախով էլ գնալու ես՝ անփառունակ ու անգերեզման. Աբրահամ Գասպարյան Սնանկ է ընկալումը, թե Հայաստանում առաջնորդության այլընտրանք չկա․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am