Տիգրան Մանսուրյանը՝ Գյումրիում կայանալիք համերգի եւ հայկական երգարվեստի մասին. news.am style

Նոյեմբերի 18-ին Գյումրու «Սեւ բերդ» ամրոցում կկայանա հայ անվանի կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն, որին կմասնակցի նաեւ հայտնի հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը։ Երեկոյի ընթացքում հնչելու են հեղինակի «Ռեքվիեմ», «Տարվա եղանակներ», «Զուգահեռ երգեր» ստեղծագործությունները: Այսօր՝ նոյեմբերի 15-ին, կայացած ասուլիսի ժամանակ մաեստրոն խոսեց համերգային ծրագրի եւ դրա մանրամասների մասին․ «Ինձ համար, իրապես, նշանակալի իրադարձություն է այս համերգը, որը Գյումրիում պետք է լինի, քանի որ ես արմատներով սերտորեն կապված եմ Շիրակի, Գյումրվա հետ: Այստեղ ես ունեմ շատ թանկ հիշողություններ, որոնք ինձ տարիներ շարունակ ուղեկցել են: Այս ամբողջը մի տեսակ առավել հուզիչ, առավել պատասխանատու է դարձնում այս համերգը»,-նշեց կոմպոզիտորը՝ հավելելով, որ իր համար հատկապես հաճելի է համերգին Հասմիկ Պապյանի ներկայությունը․ «Ուրախ եմ, որ այս ծրագրում Հասմիկ Պապյանը կարեւոր դերակատարում ունի. Նա երգելու է իմ ծավալուն գործերից մեկը, որը կոչվում է «Զուգահեռ երգեր»: Իմ տպավորությամբ՝ համերգը շատ հագեցած է երաժշտական գործերով. այստեղ առաջին անգամ են հնչելու բոլոր ստեղծագործությունները»,-նշեց կոմպոզիտորը։ Հասմիկ Պապյանն էլ հայտնեց իր ոգեւորությունը համերգին մասնակցելու առթիվ․ «Ինձ համար Գյումրիում ելույթ ունենալը բացառիկ երեւույթ է, որովհետև ես կիսով չափ գյումրեցի եմ. մայրս գյումրեցի է, մանկությունս անցել է Գյումրիում: Ունեմ շատ մեծ հոգեւոր կապ այդ քաղաքի եւ բնակիչների հետ: Անտարբեր չեմ այս քաղաքի ճակատագրի եւ այն բոլոր հարցերի հանդեպ, որոնք կապված են Գյումրիի ապագայի հետ։ Երեկոյի ընթացքում պետք է մեծարենք Տիգրան Մանսուրյանին, եւ սա պետք է արձագանք ունենա եւ գնա դեպի մյուս քաղաքներ, մեր գյուղեր եւ ունենա իր շարունակությունը»,-նշեց օպերային երգչուհին։ Համերգի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն իրեն այն երջանիկ երաժիշտներից է համարում, որը շփվել է այնպիսի մեծությունների հետ, ինչպիսին է Մանսուրյանը․ «Երջանիկ եմ նաեւ, որ հայ կոմպոզիտորական դպրոցում դեռ կան անվանի ներկայացուցիչներ։ Ամբողջ աշխարհին պետք է ներկայացվի, որ մենք ունենք այսպիսի կոմպոզիտորական դպրոց: Շատ շնորհակալ եմ Տիգրան Մանսուրյանին․ մենք արդեն մոտ 30 տարի է՝ ճանաչում ենք իրար եւ համագործակցում»։ Ասուլիսի ընթացքում երաժիշտները խոսցեին նաեւ հայկական երգարվեստի ներկայիս իրավիճակի մասին՝ մատնանշելով հիմնական բացթողումները․ «Պետք է արմատախիլ անել հեռուստաեթերից ցուցադրվող այդ ցածրորակ, ցածրաճաշակ երաժշտությունը։ Տարբեր հեռուստաալիքներով հեռարձակվող այդ օտար մրցույթները զատում են ամենակարողներին, ամանետաղանդավորներին, բայց դրանք ոչնչի չեն ծառայում: Հարկավոր է մարդկանց վերադարձնել այն պատվախնդրությունը, որ այդպիսի երաժշտություն լսելը, մեղմ ասած, ամոթ է»,-նշեց Հասմիկ Պապյանը։ Մանսուրյանի կարծիքով էլ՝ էժանագին երաժշտությունն այնքան հզոր է, որ ակադեմիական երաժշտությունը չի կարողանում պայքարել դրա դեմ․ «Ենթադրում եմ, որ մեր կյանքում մուտք գործած շուկայական հարաբերություններն են այսօրինակ երաժշտության տարածման պատճառները: Մեր պարտքն է հնարավորինս խուսափել այս շուկայական հարաբերություններից արվեստում, այլապես ամբողջը հանձնելու ենք շուկային, իսկ շուկան միշտ չէ, որ հաշվի է նստում արժեքի հետ»,-եզրափակեց մաեստրոն։  

դիտվել է 30 անգամ
Լրահոս
ՀՀ-ում զանգվածային ձերբակալությունների ֆոնին քար լռություն է, իսկ Վրաստանի դեպքում ԱՄՆ-ն և ԵՄ-ն ամեն օր հարձակվnւմ են իշխանությունների վրա՝ ցուցարարների պատճառով. Զախարովա «Մայր Հայաստանը» հրաժարվել է մաս կազմել Տիգրան Ավինյանի՝ Փարիզ մեկնող պատվիրակությանը Փաշինյանին էս անգամ բունկերն էլ չի փրկելու․ Հովհաննես Շահինյան (video) Բագրատ Սրբազանը համակիրների հետ հավաքվում է Օպերայի մոտ. ոստիկանական մեծ ուժեր են բերվել Փաշինյանի այցի համար Օպերայի շենքի հարակից սրճարաններին արգելվել է աշխատել Նիկոլի «շուն ու շանգյալ», դուք Նիկոլի ձեռքով եք գնալու․ Տաթև Արցախ (video) «Նիկոլը Գեբելսի փայլուն աշակերտն է»․ Երվանդ Բոզոյան (video) Բանակի վախճանը․ փաստեր՝ ինչպես սրանք «կերան ու կազմալուծեցին մեր բանակը»․ Էդգար Ղազարյան (video) Թող դագաղի մեջ պառկած ոչ մի կիրանցեցու անունից ելույթներ չունենան. կիրանցեցիները՝ ՔՊ պատգամավորներին (video) Մարիա Զախարովան Հայաստանում «նիկոլածին ոստիկանների» վայրագությունների մասին (video) Հայաստանը Նիկոլի շնորհիվ «ուտելիքի տեսքով» հայտնվել է սեղանին․ Երվանդ Բոզոյան (video) Աննան իր չորս «ճտերի» հետ բնակվելու է Կիրանցում․ Արմինե Ադիբեկյան (video) «Աննայի ու Նիկոլի հովանավորչությա՞մբ է Մհեր Տերտերյանը զենքի գումարները թալանել» (video) Հետապնդումները սկսվեցին․ Հովհաննես Շահինյանը հրավիրվել է Քննչական կոմիտե (video) Նիկո՛լ, Պետրոսն էլ քեզ ուրացավ․ Արամ Սարգսյան (video) Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ Արարատի մարզում «BMW»-ն բախվել է գազախողովակին ու կոտրել այն, ապա բախվել բնակելի տան պատին և փլուզել այն Կոտայքում տղամարդը մուտք է գործել ծանոթ կնոջ բնակարան, սպառնացել զենքով և սեռական բռնության ենթարկել նրան Երիտասարդները չելենջ են սկսել` մեկ խաչմերուկ, մեկ երգ խորագրով (video) Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Սամվել Դանիելյանը Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին Բագրատ Սրբազանն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ճանապարհը Բագրատ սրբազանի հայտարարած հավաքին ընդառաջ ոստիկանությունը հայտնում է, որ սահմանափակելու են մարդկանց տեղաշարժը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am