Նոր կրքեր՝ Amnesty International-ի շուրջ
Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը հայտարարել է, որ երկրի իշխանություններն անհանգստացած են Մոսկվայում Amnesty International իրավապաշտպան կազմակերպության շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հաղորդում է RIA Novosti-ն։ «Ֆրանսիան անհանգստացած է այն փաստով, որ նոյեմբերի 2-ին կապարակնքվել էր Amnesty International –ի մոսկովյան բյուրոն։ Ֆրանսիան Ռուսաստանի իշխանություններին կոչ է անում Amnesty International-ին և մյուս միջազգային կազմակերպություններին հնարավորություն ընձեռնել շարունակելու իրենց գործությունեությունը»,-ասել է նա։