ՏԻՄ ընտրությունները՝ մեկ լրահոսում. Pop-Up Newsroom

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն առաջարկում է օգտագործել Pop-Up Newsroom ձևաչափը` Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններին վերաբերող տեղեկատվությանը հետևելու համար: Pop-Up Newsroom-ը տեղեկությունների տարածման և ստացման ինտերակտիվ ձևաչափ է, որը հնարավորություն է տալիս կոնկրետ թեմայի շուրջ սոցիալական մեդիայում տարածված տարբեր նյութերը, հղումները, գրառումները հավաքել մեկ տեղում: ՄՆԿ-ի թիմն այդ օրերին կհետևի սոցիալական ցանցերում տարածվող լրահոսին և համապատասխան նյութերը կհավաքի #armlocalvoteհեշթեգի ներքո: Նախաձեռնությունը բաց է բոլորի համար: Եթե լուսաբանում եք ՏԻՄ ընտրությունները կամ հետևում եք դրանց, առաջարկում ենք տարածել ձեր հոդվածները, վիդեո կամ ֆոտո պատմությունները, դիտարկումներն ու կարծիքները Twitter, Facebook, Instagram սոցիալական հարթակներից մեկով՝ օգտագործելով #armlocalvote պիտակը (hashtag): Որքան շատ մարդ միանա, այնքան հեշտ որոնվող ու տեսանելի կդառնա թեմային վերաբերող տեղեկատվությունը սոցիալական ցանցերում: Սեպտերմբերի 18-ին և հոկտեմբերի 2-ին սոցիալական ցանցերում տեղական ընտրություններին վերաբերող գրառումներ անելիս օգտագործեք #armlocalvote պիտակը/հեշթեգը և ձեր տեղեկությունը կհայտնվի Pop-up Newsroom-ի լրահոսում: Հեշթեգը կարևոր է, որպեսզի ձեր պատմություններն ու գրառումները չկորչեն ինտերնետում և հայտնվեն ճիշտ պահին ճիշտ տեղում: Միաժամանակ նույն հեշթեգով կարող եք հետևել այդ օրերին սոցիալական ցանցերում հայտնված թեմային վերաբերող տեղեկատվությանը: 2015-ին մայիսի 17-ին, օրինակ, համայնքների խոշորացման հանրաքվեի մասին տեղեկությունները հավաքվեցին #խոշորացում15հեշթեգով սոցիալական մեդիայի լրահոսում: Ակնկալում ենք ինչպես լրագրողների ու լրատվամիջոցների, այնպես էլ՝ ընտրություններին մասնակցող քաղաքացիների և ընթացքին հետևող դիտորդների ու կազմակերպությունների մասնակցությունն ու համագործակցությունը: Միացեք մեր նախաձեռնությանը և օգտագործեք #armlocalvote հեշթեգը ձեր յուրաքանչյուր նոր գրառման հետ: Շնորհակալություն համագործակցության համար: Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է Սրանք ստի, կեղծիքի, ատելության, թուրքասիրության ու ներքին պառակտման քարոզիչներ են․ Նաիրի Հոխիկյան Սեբաստիայում վաճառքի հանված հայկական եկեղեցին ցանկանում են գնել հայտնի աստղեր Ռուսաստանի ՆԳՆ-ն միգրացիայի կարգավորման և միգրանտների նկատմամբ վերահսկողության բարեփոխում է նախապատրաստում Եթե չենք ուզում զինվորը հետ քաշվի, պետք է փոխենք հրաման տվողին. Հովհաննես Ավետիսյան Այս պայքարից հոգնելը մեզ կբերի ինքնաոչնչացման․ ուրեմն չենք հոգնում, չենք կոտրվում․ ԵՊՀ դասախոսի բաց նամակը Փաշինյանը ուզուրպատոր է, նա աշխատում է այլ պետությունների համար․ Սեմյոն Բաղդասարով․ Alphanews.am Մենք երբեք չենք ունեցել ավելի վատ ՄԻՊ, քան ներկայումս քպ-ի կողմից այդ պաշտոնին նշանակված անձն է․ Ռուբեն Մելիքյան Քաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը, նա գյուղերը հանձնելու որոշում է կայացրել․ BBC Երկակի ստանդարտները դարձել են միջազգային կառույցների թերևս գլխավոր բնութագրիչը․ Վահե Դավթյան Ժողովրդի մեծ սերը վայելող Փաշինյանը հիրավի ձեռք է բերել կարևոր հենարան. այդ հենարանը Բաքուն է․․․ ադրբեջանագետ Վաղը՝ ժամը 17:00 պետք է Ազատության հրապարակում մեր ընդվզումը հայտնենք Փաշինյանին. Բագրատ Սրբազան Պայքարի արդյունքը պիտի լինի հաղթանակը՝ Ճշմարտության հաղթանակը․ Մենք ուրիշ տարբերակ չունենք․ Բագրատ Սրբազան Պատրաստ եմ հանդիպել ՔՊ-ի հետ․ Բագրատ Սրբազան Երևան-Երասխ ավտոճանապարհին «Toyota»-ն վթարի է ենթարկվել Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի բնակչի ոտքերի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ Օկուպացված Շուշիում ադրբեջանցի վանդալների՝ հայկական մշակութային ժառանգության իսլամացման նոր փորձերը «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրողի վիճակը օր օրի վատանում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am