Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1518 դեպք
Ադրբեջանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 38-ով․ համավարակի սկզբից երկրում գրանցվել է վարակման ընդհանուր 1518 դեպք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով հանրապետության կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբի հայտարարությանը։
Հաղորդվում է, որ երկրում անցկացվել է կորոնավիրուսի առկայությունը ստուգող 108 221 թեստ։
Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 2 578 205-ի, մահացել է 179 032 մարդ, ապաքինվել՝ 704 873-ը։