Ռոբերտ Քոչարյանին ազատելու որոշումից հետո Փաշինյանը կոչ էր արել արգելափակել դատարանները. Amnesty International

 2019 թվականին աճել է սպառնալիքների թիվը: Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մոլդովան եւ Հայաստանը, դատական համակարգերն իրենց վրա զգացել են քաղաքական ճնշումը, նշված է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «2019 թվականին Մարդու իրավունքներն Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում» զեկույցը:

Հայաստանում  դատական իշխանությունների վրա գործադիր իշխանության հնարավոր ճնշման անհանգստության ֆոնին տեղի են ունեցել բարձրաստիճան պետական անձանց ձերբակալություններ եւ քրեական հետապնդումներ,-ասված է զեկույցում:


2019 թվականի հունիսի 25-ին երրորդ անգամ ձերբակալվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ կապված «սահմանադրական կարգը տապալելու» եւ կաշառք ստանալու վերաբերյալ 2018 թվականին նրան առաջադրված մեղադրանքների հետ: Ըստ դատախազության վարկածի՝ նախկին նախագահը պատասխանատու է 2008-ի մարտին տեղի ունեցած բողոքի ցույցերը բռնությամբ ցրելու համար, որի ժամանակ զոհվեց 10 մարդ:

Ռոբերտ Քոչարյանը հերքել է մեղադրանքները՝ որպես անհիմն եւ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված, եւ մեղադրել է կառավարությանը դատական համակարգի վրա ճնշում գործադրելու մեջ: Երբ 2019 թվականի մայիսին դատարանը գրավի դիմաց ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջել էր անցկացնել դատական համակարգի համակողմանի բարեփոխումներ՝ հրապարակավ քննադատելով դատավորներին այդ որոշման համար, եւ կոչ արել կողմնակիցներին արգելափակել դատարանների շենքերը:

2008 թվականի մարտին հանրահավաքը բռնի ուժով ցրելու, ինչպես նաեւ իշխանությունը չարաշահելու այլ ենթադրյալ դեպքերի կապակցությամբ մեղադրանքներ են առաջադրվել նաեւ այլ պետական բարձրաստիճան պաշտոնյաներին: Տարեվերջի դրությամբ դատավարությունը դեռեւս չի ավարտվել:

 

դիտվել է 1060 անգամ
Լրահոս
Ռուսաստանի հայերի միությունը ընդլայնված նիստի որոշմամբ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Մինչև այս պահը սառած է սահմանազատում կոչված ընթացքը. Բագրատ Սրբազան Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդն աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Առաջիկայում քաղաքական ողջ ներկապնակը` բոլորը բոլորի հետ կհանդիպեն․ Սրբազան Փաշինյանը հաշվի չի նստում ազգային անվտանգության սկզբունքների հետ. քաղաքագետ Վաղն առերես կհարցաքննվեն Արթուր Սուքոյանը և Civic.am-ի լրագրողն ու օպերատորը Մայրաքաղաքում փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն. ՆԳՆ ոստիկանություն Մեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել՝ ըստ կոալիցիոն հուշագրի Բագրատ Սրբազանը հայտնեց՝ նախանշած ծրագիրն այս շաբաթ կավարտեն Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը բուհի դիպլոմ չունեցող պաշտոնյաների անունները գաղտնի է պահում Դու ավելի լավն ես, քան քեզ ներկայացնում են․ Սրբազանը՝ ոստիկանության մայորին. video Ստախոս են ոստիկանները, որ մի ոստիկանության փոխոստիկանապետը Կարենը լինի, դե պատկերացրեք․ Սրբազան. video ՇՏԱՊ․ «Դու ստախոս ես, ձեռքով չխոսես, ծառա եք դարձել էսքան»․ Սրբազանը ոչնչացնում է ոստիկանապետին. video ՇՏԱՊ․ Ոստիկանների նոր խումբ է ժամանել ՇՏԱՊ․ Բախում Իշխան Սաղաթելյանի, Թովմաս Առաքելյանի, Բագրատ Սրբազանի և ոստիկանների միջև. video «Ու՞մ ես ծառայում»․ թեժ բանավեճ Սրբազանի և ոստիկանապետ «Նիկոլի Արամի» միջև. video «Ու՞մ ես ծառայում»․ թեժ բանավեճ Սրբազանի և ոստիկանապետ «Նիկոլի Արամի» միջև. video Տիկին Գոհարին ցավեցրած ոստիկանն ու ոստիկանապետ «Նիկոլի Արամը» բանակցում են Սրբազանի հետ. video Ամոթ, գետինը մտնեք, մեր փոխարեն ճանապարհները փակեցիք․ Սրբազանը ծաղրում է նիկոլի ոստիկաններին. video Նիկո՛լ, վախով եկար, վախով էլ գնալու ես՝ անփառունակ ու անգերեզման. Աբրահամ Գասպարյան Սնանկ է ընկալումը, թե Հայաստանում առաջնորդության այլընտրանք չկա․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am