Վրաստանում կորոնավիրուսի ստուգման նոր կարգ է մշակվել

Վրաստանի առողջապահության նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսի ստուգման նոր կարգ:

Ըստ նոր կարգի՝ մարդկանց մի մասը ստուգվելու է այսպես կոչված՝ «արագ թեստերով»: Այսպիսի թեստերը նախատեսված են կալանավայրերի, ծերանոցների, նյարդահոգեբանական դիսպանսերների, Պաշտպանության նախարարության ու հոգևորականների համար: Դրական պատասխանի դեպքում՝ անձը կուղարկվի ինքնամեկուսացման ու հավելյալ թեստավորում կանցնի՝ լաբորատորիայում: Արագ թեստավորումը կվերաբերի նաև ռիսկային խմբերին՝ հիվանդացածների հետ կոնտակտներին, բարձր տարածվածության ռիսկ ունեցող գոտիների բնակիչներին, նաև ռազմավարական նշանակությամբ օբյեկտներում աշխատողներին՝ առանց նախանշանների:

Նախանշաններ ունեցող մարդիկ պետք է բժշկի խորհրդատվություն անցնեն, ու նրա նշանակման դեպքում՝ կլինիկայում լիարժեք լաբորատոր թեստավորման դիմեն:

Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ անցկացվել է բուժանձնակազմի նախապատրաստում, բացի այդ յուրաքանչյուր շրջանում բացվել են բարձր ջերմաստիճանով անձանց համար կենտրոններ, որոնք ընդունում են միայն կորոնավիրուսին բնորոշ նախանշաններով պացիենտների:

Բացի այդ՝ Վրաստանի քաղաքացիները կարող են 112 ծառայություն դիմել, որպեսզի ընտանեկան կամ գյուղական բժշկի խորհրդատվություն ստանան: Վարակաբանների խորհրդատվությամբ՝ Վրաստանի 12 քաղաքներում հսկիչ անցակտեր են ստեղծվել, որտեղ ելումուտ անողները ջերմաչափվում են:

Աղբյուրը՝ aliq.ge

դիտվել է 407 անգամ
Լրահոս
«Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am