«Մղձավանջային սցենար». Բիլ Գեյթսը կորոնավիրուսի մասին
Կորոնավիրուսի համավարակը «մղձավանջային սցենար է», սակայն հիվանդությունից մահացության ցուցանիշն այնքան բարձր չի լինի, որքան ոմանք, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսում են:Նման կարծիք է հայտնել Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը:
«Եթե շարունակենք պահպանել սոցիալական հեռավորություն, կկարողանանք հաղթահարել այս ամենը, և մահացության ցուցանիշն ավելի փոքր կլինի: Սա մղձավանջային սցենար է, քանի որ մարդուց մարդուն փոխանցվող շնչառական վիրուսը կարող է աճել էքսպոնենցիալ կերպով: Եթե մենք շարունակեինք աշխատանքի գնալ, ճանապարհորդել, գիտեք, այդ կորագիծը երբեք չէր շտկվի»,- ասել է Գեյթսը