Քաղավիացիան՝ Եվրոպայի օդային անվտանգության սպառնալիք. ինչ եղավ և ինչի հանգեցրեց. ուսումնասիրություն. AntiFake.am

Ապրիլի 3-ից ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվում էր Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ կապված 168.am-ի հրապարակած տեղեկությունը։

Պարզ դարձավ, որ մարտի 6-ին Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալությունը խիստ բացասական գնահատականներով զեկույց է ուղարկել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեին և արգելել հայկական երկու ավիափոխադրողների մուտքը դեպի ԵՄ օդային տարածք։


Տեղեկության պաշտոնական պարզաբանմանը հասարակությունը սպասեց ուղիղ մեկ օր, որը Դանիայում գտնվող Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և կառույցի կողմից ուղղորդվեց մի շարք մանիպուլյացիաներով։

AntiFake.am-ը ուսումնասիրել է, թե ինչ է իրականում տեղի ունեցել, ինչ հետևանքներ կարող են վրա հասնել Հայաստանի Հանրապետության համար տեղի ունեցածի առնչությամբ, այս տեղեկությունների տարափում ինչ ստեր և մանիպուլյացիաներ են դրսևորվել։

AntiFake.am-ի ուսումնասիրության արդյունքները

Վերջնական որոշումը կլինի մայիսի կեսին

AntiFake.am-ը կապվել է Եվրահանձնաժողովի մամուլի պատասխանատու Ստեֆան Դը Քեյսմեքերի (Stefan DE KEERSMAECKER) հետ։

Եվրահանձնաժողովի մամուլի պատասխանատու Քեյսմեքերը AntiFake.am-ին հայտնեց, որ Օդային անվտանգության կոմիտեի նիստը պլանավորված է մայիսի կեսին, ինչը դեռ պետք է հաստատվի։ Այն կարող է տեղի ունենալ վիդեոկոնֆերանսի միջոցով, եթե այդ պահին ֆիզիկական հանդիպում իրականացնելու հնարավորություն չլինի։ Նոր կանոնակարգի ընդունումը տեղի է ունենում նիստից մի քանի օր անց։ «Օրակարգային հարցերը մեկնաբանել չեմ կարող»,-նշել է Քեյսմեքերը։

Խնդրի նախապատմությունը. հուլիսյան ստուգումներ

Այսպես, 2019 թվականի հուլիսին Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը՝ «EASA»-ն ստուգումներ է իրականացրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) և հայաստանյան երկու ավիաընկերությունների՝ «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի և «Atlantis European Airways»-ի մոտ և բացահայտել մի շարք թերություններ։ Այս մասին տեղեկանում ենք ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակված Կանոնակարգ (EC) թիվ 474/2006-ում փոփոխություններ կատարելու մասին 2019թ. դեկտեմբերի 9-ի փաստաթղթից։

EASA-ի ստուգումների և Հայաստանի քաղավիացիայում հայտնաբերված թերությունների արդյունքում Հայաստանում գրանցված ավիաընկերությունները կանգնել են Կանոնակարգ (EC) թիվ 474/2006-ի Օդային անվտանգության ցուցակում հայտնվելու վտանգի առաջ։

Ինչ է ԵՄ Օդային անվտանգության ցուցակը (EU Air Safety List կամ ASL)

2005 թվականի դեկտեմբերի 14-ին Եվրախորհրդարանը և Եվրոպայի Խորհուրդն ընդունել են Կանոնակարգ (EC) թիվ 2111/2005-ը՝ Եվրոպական համայնքի տարածքում գործելու արգելք ունեցող ավիափոխադրողների ցուցակի ստեղծման և ավիաուղևորներին այդ փոխադրողների մասին իրազեկելու մասին։

Եվրահանձնաժողովի Կանոնակարգ (EC) թիվ 474/2006-ով հաստատվում է այն ավիափոխադրողների ցուցակը (ԵՄ Օդային անվտանգության ցուցակ), որոնց գործունեությունն արգելվում է Եվրոպական Միության տարածքում։

ԵՄ Օդային անվտանգության ցուցակը ԵՄ անդամ չհանդիսացող պետությունների ավիափոխադրողների ցուցակ է, որոնք չեն համապատասխանում միջազգային անվտանգության անհրաժեշտ չափանիշներին։ Այս ցուցակում ներառված փոխադրողներին արգելվում է թռիչքներ իրականացնել ԵՄ օդային տարածքում, ինչպես նաև դեպի ԵՄ կամ ԵՄ տարածքից։ Այն ավիափոխադրողները, որոնք թռիչքներ չեն իրականացնում դեպի ԵՄ, նույնպես կարող են հայտնվել այս ցուցակում, որպեսզի ԵՄ-ից դուրս ուղևորվող ավիաուղևորները տեղեկացված լինեն դրանց վտանգավոր լինելու մասին։ Եթե երրորդ պետության երկրների անվտանգության վերահսկման մարմինները չեն կարողանում ապահովել միջազգային անվտանգության վերահսկողության կանոնները, նման պետության բոլոր ավիափոխադրողները կարող են հայտնվել ցուցակում։

Ինչ թերություններ են հայտնաբերվել ՔԱԿ-ում

Եվ ահա հուլիսյան ստուգման արդյունքում EASA-ն եկել է այն եզրակացության, որ ՔԱԿ-ը համակարգված կերպով չի պահպանել սերտիֆիկացման համար սահմանված ընթացակարգը ավիափոխադրողների շահագործման թույտվությունները թարմացնելիս։ Բացի այդ, ՔԱԿ-ը չի կարողացել ապացույցներ ներկայացնել այն մասին, որ որոշակի հաճախականությամբ գնահատում է թռիչքների անվտանգության կառավարման համակարգերը, շարունակական թռիչքներ իրականացնելու համապատասխանության համակարգները և իրականացնում է իր կողմից սերտիֆիկացված ավիափոխադրող կազմակերպությունների սպասարկումը։

Ի լրումն EASA-ի կողմից ստուգումների ընթացքում արձանագրված բացահայտումների, Եվրահանձնաժողովը 2019 թվականի հոկտեմբերի 11-ին նամակով տեղեկացրել է ՔԱԿ-ին Հայաստանում գրանցված ավիափոխադրողների մոտ հայտնաբերված անվտանգային մի շարք խնդիրների մասին և ՔԱԿ-ի ներկայացուցիչներին ու «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի անձնակազմին հրավիրել Օդային անվտանգության կոմիտեի լսումներին։

Այս կապակցությամբ հետագայում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Ռևազյանն ասել էր. «Խնդիրը սկսեց նրանից, որ մենք ունենք 3 ավիաընկերություն Հայաստանում. «Արմենիա» ավիաընկերություն, «Atlantis European Airways» և «Տարոն Ավիա»-ն, որոնք դիմեցին ԵՄ-ում չվերթներ իրականացնելու համար, որտեղ վերահսկողությունը շատ ավելի խիստ է, քան Միջազգային քաղաքացիական ավիացիայի հսկողությունը։ «Արմենիա» ավիաընկերությունն անցավ, «Ատլանտիս»-ը անցավ՝ մի քանի խնդիրներով, իսկ «Տարոն»-ը չկարողացավ անցնել աուդիտը։ Դրա հետևանքն այն էր, որ իրենք սկսեցին կասկածել Հայաստանի քաղավիացիայի հսկողության վրա»։

EASA-ից հետո «Տարոն-Ավիա»-ում ստուգումներ էր իրականացարել նաև ՔԱԿ-ը և հայտարարել, որ արձանագրված թերությունների հետևանքով ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը կասեցվել է, իսկ ընկերությանը տրվել է 6-ամսյա ժամկետ՝ թերությունները վերացնելու համար: Սակայն, ըստ ՔԱԿ-ի, «Տարոն-Ավիան» որոշել էր ուղղակի դադարեցնել գործունեությունը, ինչը հաշվի առնելով, ՔԱԿ-ը դադարեցրել էր ավիափոխադրողի թիվ 049 ՕՇՎ-ի գործողությունը:

Բրյուսելյան լսումներ և ՔԱԿ-ի կողմից պարտավորությունների ստանձնում

2019 թ. նոյեմբերի 7-ին Բրյուսելում EASA-ի, Եվրահանձնաժողովի և ՔԱԿ-ի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՔԱԿ-ը տեղեկություններ է հաղորդել իր կողմից իրականացվող վերահսկողության գործողությունների և վերահսկողության ունակությունները զարգացնելու մասին և տեղեկացրել, որ անհրաժեշտություն չկա «Տարոն-Ավիային» հրավիրել լսումների, քանի որ EASA-ի կողմից հայտնաբերված խախտումների հետևանքով նոյեմբերի 7-ին դադարեցվել է վերջինիս օդանավ շահագործողի վկայականի գործողությունը։ «Տարոն-Ավիայի» գործունեության դադարեցման մասին հայտարարությունը ՔԱԿ-ն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր նոյեմբերի 6-ին։

Հետագայում Տաթևիկ Ռևազյանը նշել է, որ եթե ավիաընկերությունը ՔԱԿ-ի հետ փոխադարձ համաձայնությամբ չդադարեցներ իր գործունեությունը, Հայաստանը կհայտնվեր «սև ցուցակում», ինչից կարելի է ենթադրել, որ Ռևազյանը շահագրգռված է եղել ՔԱԿ-ում առկա խնդիրները լուծել «Տարոն-Ավիայի» գործունեությունը դադարեցնելով։

Հաշվի առնելով այդ պահին առկա տեղեկությունները Եվրահանձնաժողովը կարծիք էր արտահայտել, որ ՔԱԿ-ը պետք է զարգացնի ավիափոխադրողներին ստուգելու ունակությունները, քանի որ դրանց նկատմամբ ՔԱԿ-ն ունի սերտիֆիկացման և վերահսկողություն իրականացնելու պարտականություններ։

«Տարոն-Ավիայի» գործունեության դադարեցմամբ, սակայն, ՔԱԿ-ի խնդիրները չէին վերանալու, քանի որ EASA-ի մոտ արդարացիորեն հարցեր էին առաջացել, թե ինչու ՔԱԿ-ը նախապես չի կարողացել վեր հանել այն խնդիրները, որոնք բացահայտվել էին EASA-ի ստուգումների արդյունքում։ Ուստի՝ ՔԱԿ-ի ներկայացուցիչներին նոյեմբերի 20-ին հրավիրել էին Բրյուսել՝ պարզաբանումներ ստանալու։ «Հարցեր են առաջացել, թե ինչու կոմիտեն չի նկատել այդ խնդիրները»,-նշել էր Ռևազյանը։

Օդային անվտանգության կոմիտեի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Եվրահանձնաժողովը հույս էր հայտնել, որ ՔԱԿ-ը պարտավորություն կստանձնի, որ օդանավ շահագործողի վկայական կտրամադրի և կգրանցի օդանավերին իր ռեգիստրում միայն այն պայմաններով և այն ժամանակ, երբ լիարժեք կերպով ունակ կլինի վերահսկել դրանց։

Այս լսումների ընթացքում ՔԱԿ-ը նաև պարտավորվել էր Եվրահանձնաժողովին շարունակաբար տեղեկություններ տրամադրել իր վերահսկողական գործունեության մասին և Հայաստանում քաղաքացիական ավիացիայի անվտանգությունն ուժեղացնելու, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Թռիչքային անվտանգության պետական ծրագրի (Armenia’s State Safety Programme) հետագա զարգացման ու իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։

Նշենք, որ Ծրագիրը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) համապատասխան փաստաթղթերով սահմանված չափանիշների հիման վրա մշակվել և կառավարության կողմից հաստատվել է 2015 թվականի դեկտեմբերի 10-ին։

Նույն թվականին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) Թռիչքների անվտանգության վերահսկողության ունիվերսալ ծրագրի (USOAP) շրջանակներում ԻԿԱՕ-ի կողմից անցկացված աուդիտի արդյունքում՝ տարբեր ուղղություններով (օրենսդրություն, կազմակերպություն, անձնակազմի վկայագրում և ուսուցում, շահագործում, թռիչքային պիտանիություն, պատահարների և միջադեպերի քննություն, աէրոնավիգացիոն ծառայություններ, աէրոդրոմներ և վերգետնյա միջոցներ) ցուցանիշները գնահատվել էին բարձր միջին համաշխարհային ցուցանիշներից:

Հիշեցնենք, որ այս մասին խոսվում էր նաև 168.am-ի հրապարակման մեջ, որում մասնավորապես նշվում էր, որ 2015թ. լայնածավալ աուդիտ է իրականացվել Քաղավիացիայի պետական կոմիտեում, և մեր եվրոպական գործընկերները դրա արդյունքները գերազանց են գնահատել:

Նոյեմբերի 20-ի հանդիպման ընթացքում Եվրահանձնաժողովը մտադրություն էր հայտնել EASA-ի օժանդակությամբ և անդամ պետությունների աջակցությամբ Միության տարածքից դուրս Հայաստանում իրականացնել գնահատման այց, որպեսզի ստուգի ՝ արդյոք ՔԱԿ-ի կողմից ավիափոխադրողների սերտիֆիկացումը և վերահսկողությունը իրականացվում է համապատասխան միջազգային անվտանգության չափանիշների: Տեղում գնահատման այցը կազմակերպվելու էր ՔԱԿ- ին և ընտրված հայկական ավիափոխադրողներին ստուգելու համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 618 անգամ
Լրահոս
Դիակներ.գերիներ...իմքայլականների «պոռնո» խրախճանքը Սերգեյ Բագրատյանն ապացույցներ է ներկայացրել, որ ինքը Դավիթ Անանյանին հրավիրել է քննիչ հանձնաժողով Շուշին կրկին մերը կլինի, երբ ավելի լուրջ պետություն կլինենք, ու դատախազները պատվերով հերոսներ չեն դատի․ Էլինար Վարդանյան Կրեմլի տագնապներն ու «սառը ցնցուղն» Արցախում ՆԱՏՕ-ն հիշեց Արցախը. 3 ամիս առաջ հանցավոր լուռ էին, երբ Թուրքիայի դրոններն ու կործանիչներն էին թափվում հայերի վրա «Հիմա, թե քանի հոգի են գերի այս պահին ի՞նչ կարևոր է». Հովիկ Աղազարյան. video Երևանի փողոցներում հայտնվել են հունական այբուբենի Օմեգա տառը հիշեցնող գրաֆիտիներ Պուտինի արցախյան PR-ն ու պատիժը. Փաշինյանին հանգիստ չեն տալիս Իշխանությունը 3-րդ տարին է՝ առավել ջանասիրաբար գործում է Ռոբերտ Քոչարյանի, քան Ալիևի դեմ Նիկոլ Փաշինյան, արա դու ուրդի՞ց ես պեղում սրանց, Բնագիտական թանգարանի դինոզավրների բաժնի՞ց «Բուտաֆորիայի նման ստեղից ընտեղ դրվող պաշտոնյաների վերաբերյալ նոր հեռուստանախագիծ ա պետք սկսել»․ Արտյոմ Մարկոսյան Պաշտպանության նորանշանակ փոխնախարարը ՌԴ-ում ՀՀ դեսպան եղած ժամանակ ՌԴ իրավապահների կողմից բռնվել է՝ վերարկուի բարձիկների մեջ մաքսանենգ ադամանդ տեղափոխելիս Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ կնքած արտոնյալ առևտրային համաձայնագիրը Ուշադրություն. ջերմաստիճանը կնվազի 17-20 աստիճանով Փոխնախարարին վիրավորեցին ցուցահանդեսի ժամանակ՝ ամոթ չե՞ք անում, սա դավաճանած իշխանության ներկայացուցիչ է. Երբ ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների. Ռ. Քոչարյան Օնիկ Գասպարյանը շարունակում է հանդիպումներ ունենալ թե՛ նախկին նախագահների, թե՛ ընդդիմության առաջնորդների հետ․ Dejavu Առողջապահության նախարարի իրավաբան լինելն արդարացնելու համար իշխանական քարոզիչները դաշտ են նետել «հա դե ոչինչ, նախարարության հին կադրերը եթե օգնեն, տակը չքանդեն, կաշխատի» Կարդինալն ու գործակալը. ո՞վ է կանգնած Արարատ Միրզոյանի գործակալ լինելու բացահայտման ետևում. politik.am Կորոնավիրուսի դեմ պայքարի մասկիրովկայի տակ քանի ամիս պահեցին արտակարգ դրությունը. Ռոբերտ Քոչարյան Մարությանն, ինչպես միշտ, արձակուրդ է, ոչինչ որ ողջ քաղաքը ԱՊՊԱ է ձյան պատճառով․ Վարդանյան Այս փուլում ամենակարևորն այն է, որ Արցախի բնակչությունն իր թիկունքում զգա 10 մլն հայության շունչը․ Իշխան Սաղաթելյան Արցախի եւ Հայաստանի բուհեր ընդունվելու համար դիմորդները կհանձնեն առավելագույնը 2 միասնական քննություն. ԱՀ ԿԳՄՆ Ստեփանակերտում արձանագրվել է 15 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 8 գնաճ և 7 գնանկում Իշխանազավթ դավաճանները միևնույնն է թուրքին տալիս են այն, ինչ ուզում են. Կարեն Ավագյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 20-ին` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը Թեմա` ներքաղաքական իրավիճակը հայստանում: Հունվարի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հակոբ Ավետիքյանը: Թեմա` վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի վերջին սկանդալային բացահայտումների հետքերով, ինչպես է հանձնվում Արցախը, ինչպես են դատում Արցախն ազատագրողին: Հունվարի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները, Փաշինյան ընտանիքի վոյաժները Ռուսատանում, վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի: Հունվարի 20-ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյան Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները Արարատ Միրզոյանի մասին, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի, ինչպես է հանձնվում Արցախը, Ինչպես են դատում Արցախն ազատագրողին: Հունվարի 20-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կանցկացնի քննարկում «Ի՞նչ հետևանքներ կունենա ԱԱՀ արտոնության վերացումն առողջապահության ոլորտում» թեմայով: Ուշադրություն։ Քննարկումը անցկացվելու Մեդիա կենտրոնի սրահում (Սարյան 12, 3-րդ հարկ) ՀՈՒՆՎԱՐԻ 20-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՊԵԿ-ի Հետբացթողումային հսկողույթան վարչության պետ Արմեն Սաֆարյանի ասուլիսը: Թեմա- Հետբացթողումային հսկողության ուղղությամբ 2020 թվականի կատարված աշխատանքները, առաջիկա անելիքները: Հունվարի 20-ին՝ 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը: ԹԵՄԱ՝ Ադրբեջանի անվտանգության խորհուրդը քննարկել է Հայաստանի նկատմամբ տեղեկատվական-հոգեբանական եւ ռազմական առաջիկա պլանները. փորձագետը տեղեկություններ ունի Ադրբեջանի կառավարությունում քննարկվող ծրագրերի մասին: Հունվարի 19-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Իրանի շուրջ հնարավոր զարգացումների և տարածաշրջանային գործընթացների մասին: «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Բաքվում Հայոց ցեղասպանության 31–րդ տարելիցը և Արցախյան 3–րդ պատերազմը. պատճառահետևանքային կապ» թեմայով ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի` հունվարի 19–ին, ժամը 13։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «Բաքվում Հայոց ցեղասպանության 31–րդ տարելիցը և Արցախյան 3–րդ պատերազմը. պատճառահետևանքային կապ» թեմայով։ Հունվարի 19-ին ժամը 12:00-ին, տեղի կունենա «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամլո ասուլիսը: Ասուլիսը տեղի կունենա Gallup International Association-ի գրասենյակում` Բաղրամյան 2, բն. 28 հասցեում:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub