Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 521-ի․«ՌԻԱ Նովոստի»
Ադրբեջանում կորոնավիրուի վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 521-ի, մեկ օրում վարակվել է 78 մարդ, գրում է ria.ru-ն՝ երկրի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբին հղումով։
Ըստ հաղորդման՝ ապաքինվել է 32 մարդ, 5-ը՝ մահացել են։
Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1,121,917 դեպք, 59,401-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 230,316 մարդ։