Ապակու երկու կողմերում․Արիանա

Ուզում եմ մի փոքրիկ գաղտնիք բացել. Ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ…պատուհանների հանդեպ: Կապ չունի՝ ես այդ պատուհանի ապակով սահմանափակված տարածության ներսում եմ, թե դրսում:

Պատուհանը միշտ ուրիշ աշխարհ է բացում ինձ համար, և ես ուզում եմ հայտնվել ապակու մյուս կողմում: Նույնիսկ հիշում եմ թե ինչից է սկսվել այս պատմությունը: Իմ մանկության մեջ հրաշալի մի հեքիաթ կար, հիանալի նկարազարդումներով մի գիրք՝ Մորիս Մետերլինկի «Կապույտ թռչունը», որն առ այսօր շատ եմ սիրում: Գրքի պատկերներից մեկում իմ տարիքի փոքրիկ մի աղջնակ կանգնած էր, դեմքը հպած պատուհանի ապակուն, և ապակուց այն կողմ տարածված գիշերվա մեջ փորձում էր հայացքով որսալ սիրո, երջանկության ու երազանքի Կապույտ թռչունը. ինձ թվում էր՝ այդ ես եմ նայում ապակուց այն կողմ:

Այնտեղ դեռևս չբացահայտված, ուրիշ մի աշխարհ էր, որ կանչում էր ինձ, և ես պատրաստ էի վազել այդ կանչի հետևից: Ես միշտ շատ եմ ճամփորդել. անցնում եմ աշխարհից աշխարհ, որ իրարից բաժանված են օդանավերի կլոր պատուհաններով, գնացքների ուղղանկյուն պատուհաններով, մեքենաների մթնեցված «շուշաներով», բայց մոլորակի վրա արդեն գտել եմ այն աշխարհը, որ հաստատ իմն է, որտեղ ապրում է սիրո, երջանկության ու երազանքի իմ Կապույտ թռչունը: Եվ զարմանալի ոչինչ չկա, որ դա Հայաստանն է:

Հիմա ես աշխարհներ եմ հայտնաբերում Հայաստանի ներսում: Ես սիրում եմ Երևանի փողոցները, այդ փողոցներով քայլող երբեմն տխուր, երբեմն ուրախ, երբեմն մտահոգ կամ շատ թեթև, ծիծաղող կամ խոժոռ, լավ ու վատ հագնված մարդկանց. ինքս էլ չգիտեմ, թե ինչու նրանք հարազատ են ինձ: Ես սիրում եմ նայել մետրոյի վագոնների կամ ավտոբուսների ապակիներից ներս:Աշխատավոր մարդիկ, ընտանիքների մայրեր, ուսանող երիտասարդներ, ձեր հայացքներում առանձնահատուկ բովանդակություն կա, որովհետև իրական Հայաստանը հենց դուք եք: Ես ուզում եմ անցնել այդ ապակիների, ձեր բնակարանների ապակիների մյուս կողմը և նստել ձեր կողքին, լսել ձեր զրույցն ու ձեր լռությունը: Հետո ուզում եմ ձեզ հետ միասին դուրս գալ այդ ապակիներով սահմանափակված ձեր տարածքներից՝ գտնելու մեր բոլորի սիրո, երջանկության ու երազանքի Կապույտ թռչուններին : Եվ ինձ թվում է ձևը գտել եմ: Ամեն շաբաթ ընկերներիս հետ միասին, ձեզ համար կպատրաստեմ այս անվճար թերթը՝ «Ճամփորդը» և կլինեմ ձեր կողքին՝ ավտոբուսում կամ մետրոյում, այս թերթի հետ հյուր կգամ ձեր բնակարանները, և հետո մենք բոլորով նորից դուրս կգանք փողոց, գուցե մի քիչ ուրիշ, գուցե մի քիչ փոխված… Ուզում եմ մի ուրիշ փոքրիկ գաղտնիք էլ բացել. Վերջերս հասկացել եմ, որ ապակիները հեչ էլ աշխարհներն իրարից բաժանող միջնորմներ չեն: Դրանք մուտքեր են: ԼՈՒ-ՍԱ-ՄՈՒՏ-ՆԵՐ , որոնք նախատեսված են Սիրո, Երջանկության ու Երազանքների Լույսը միմյանց փոխանցելու համար:

Սիրով՝ ձեր Արիանա
«Ճամփորդ» N1
Փետրվարի 2-8, 2016թ.

դիտվել է 955 անգամ
Լրահոս
Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից Կիրանցի տարեց տղամարդը զգուշացնում է Փաշինյանին (video) Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video) Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան (video) Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով Մենք Նիկոլին կվռնդենք ու կհաղթենք այն պահից, երբ․․․ Անդրանիկ Միհրանյան (video) Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել Ժամանակը պտտվում է․ Նիկոլի դիմաց երկու տարբերակ են դրել․ Գագիկ Համբարյան (video) Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am