«Բա ինչի՞ եք Signal-ով խոսում, վախենում եք՝ ձեզ ո՞վ լսի, ձեր ԱԱ՞Ծ-ն»․ Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլը» խմբակցությանը
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ ներկայացված նախագիծը համարեց խայտառակ նախագիծ:
«Հարգելի գործընկերներ, ես զարմանում եմ, թե ինչ ջանասիրությամբ եք այստեղ փորձում հիմնավորել այս խայտառակ օրենսդրական նախաձեռնությունը: Եվ սա այն դեպքում, երբ առողջապահական հանձնաժողովի նախագահը երեկ ասաց, որ սա զրո ազդեցություն ունի էպիդեմիայի դեմ պայքարի համար։ Եթե զրո ազդեցություն ունի, ապա մնում է մարդկանց վերահսկելը»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը։
Նա ասաց, որ չի վստահում իշխանության ներկայացուցիչներին, որովհետև նրանք էլ են Signal-ով ու WhatsApp-ով խոսում․ «Դուք վստահում եք ձեր կառավարությանը, բա ինչի՞ եք Signal-ով խոսում, վախենում եք՝ ձեզ ո՞վ լսի, ձեր ԱԱ՞Ծ-ն»։