Կորոնավիրուսից 37֊ամյա հղի կին է մահացել. Europa Press
Ինչպես հայտնում է Europa Press գործակալությունը, Իսպանիայում կորոնովիրուսային ինֆեկցիայի հետեւանքով հղի կինը և երեխան մահացել են: Նախօրեին կնոջ ջերմությունը կտրուկ բարձրացել է, կիրակի նրան տեղափոխել են Կորունյայի (Գալիսիայի ինքնավար միություն) հիվանդանոցներից մեկը, անցկացվել է COVID-19-ի անալիզ, որը դրական է եղել: Որոշվել է կատարել շտապ կեսարյան հատում: Սակայն երեխան մահացած է ծնվել, իսկ կինը մահացել է վիրահատության ժամանակ: