Թուրքիան ու Իրանն էլ չեն վստահում Ալիևին. կեղծ «եղբայրության» և «բարեկամության» խորքերը

Ադրբեջանի հարաբերություններն իր հարևանների, նույնիսկ «եղբայրական» համարվող Թուրքիայի հետ, միայն հրապարակային են թվում հարթ ու համերաշխ: Իրանում Թուրքիայում որոշ շրջանակներ, որոնք համարվում էին Գյուլենականներ, մշտապես հայտարարել են, որ Էրդողանն ու Ալիևը միայն հրապարակային են «եղբայրներ», իրականում նրանք կապում է շահը և անձնապես նրանք միմյանց առանձնապես տանել էլ չեն կարողանում:

Իհարկե, հրապարակային այս մասին որևէ հրապարակում չես գտնի: Բայց հարկ եղած ժամանակ, թուրք-ադրբեջանական շահի որոշ դրսևորումներ գալիս են ապացուցելու, որ հարկ եղած ժամանակ այդ հարաբերություններում իշխում է շահը:

Օրինակ, Թուրքիայում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար, միլիարդատեր Մյուբարիզ Մանսիմով Գուրբանօղլուն: Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական շարժման հետ կապեր ունենալու մեջ։

Ըստ թուրքական լրատվամիջոցների, Գուրբանօղլուն հեռախոսային կապի մեջ է եղել գյուլենական շարժման բարձրաստիճան ղեկավարության հետ, աշխատավայրում հանդիպումներ ունեցել կազմակերպության անդամ, Ռուսաստանում հոգևոր ծառայություն իրականացնող իմամ Ահմեդ Համդի Վուրալի հետ։

Նշենք, որ Մանսիմով Գուրբանօղլուն «Palmali Group»-ի սեփականատերն է: 2014 թվականին նա ընդգրկվել է Թուրքիայի ամենահարուստ գործարարների տասնյակում։ 2015-ին «Forbes»-ը նրա կարողությունը գնահատել է 1,3 մլրդ դոլար: Հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր կապերով։ Մանսիմովը մեղադրվում է նաև 21.2 մլն դոլար Էրդողանի ընտանիքին փոխանցելու, ինչպես նաև Մեն կղզում գրանցված ընկերության հետ կապերի մեջ, որը պատկանում է Էրդողանի աներորդուն և վերջինիս որդուն:

Իրան-Ադրբեջան հարաբերություններում էլ պարբերական խնդիրները գաղտնիք չեն: Ինչպես հայտնում է 1in.am-ը՝ Ադրբեջանում փետրվարի 29-ին ձերբակալել են «Ադրբեջանի իսլամական կուսակցության» ղեկավարի պաշտոնակատար հաջի Իլհամ Ալիևին: Մարտի 2-ին Իրանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեղադրանքով նրան դատապարտել են 4 ամսվա ազատազրկման: Իրադարձությունն ի սկզբանե լայնորեն լուսաբանվել է Իրանի մամուլում:

Ըստ կայքի՝ հատկանշական է, որ Ալիևի ձերբակալությանը Իրանի ԶԼՄ-ները, այդ թվում՝ պետական IRNA լրատվական գործակալությունը սկսել են անդրադառնալ մարտի 1-ից սկսած: Ադրբեջանական մամուլում, բացառությամբ միջադեպին փետրվարի 29-ին անդրադարձած մեկ իսլամական ուղղվածության կայքի, իրադարձությունը սկսել է լուսաբանվել միայն մարտի 2-ից և այն էլ՝ ընդդիմադիր լրատվամիջոցներում:

«Իսլամական գործիչների և «իրանական հետքի» նկատմամբ խիստ զգայունությունը նոր երևույթ չէ Ադրբեջանում: Այդ երկրի անկախացումից ի վեր շիա հավատացյալները ենթարկվել են ճնշումների: Իր ձևավորման հենց սկզբից հետապնդումների է արժանացել նաև «Ադրբեջանի իսլամական կուսակցությունը»: 1995թ. կուսակցությունը զրկվել է պետական գրանցումից: 1996թ. հայրենիքին դավաճանելու և Իրանի օգտին լրտեսելու մեղադրանքով ձերբակալվել է կուսակցության առաջնորդ Ալիաքրամ Ալիևը: 2011-ին ձերբակալվել է նաև կուսակցության նոր առաջնորդ Մովսում Սամադովը, որը հաճախ էր քննադատում Բաքվի կրոնական քաղաքականությունը: Սամադովն ահաբեկչություն նախապատրաստելու և իշխանությունը զավթելու մեղադրանքով դատապարտվել է 12 տարի ազատազրկման: Ադրբեջանում նմանատիպ ճակատագրի են արժանացել նաև իսլամական մեկ այլ կազմավորման՝ «Մուսուլմանական միասնություն» շարժման ղեկավարն ու անդամները: Ադրբեջանում նաև խիստ վերահսկողություն է սահմանված շիա հավատացյալների կենտրոն, «Իսլամական կուսակցության» և «Մուսուլմանական միասնության» «հայրենիք» Նարդարան ավանի նկատմամբ», գրում է կայքը:

Ադրբեջանում շիա հավատացյալների նկատմամբ ճնշումները չեն վրիպել Իրանի ուշադրությունից: Իրանցի բարձրաստիճան հոգևորականները, քաղաքական գործիչները երբեմն շատ սուր քննադատության են արժանացրել Ադրբեջանի իշխանություններին՝ անգամ Թեհրանից պահանջելով վերանայել Բաքվի հետ հարաբերությունները: Ի. Ալիևի կալանավորումը առիթ հանդիսացավ, որպեսզի Իրանի մամուլը կրկին անդրադառնա այդ հարցին: Այս համատեքստում Իրանի ԶԼՄ-ները, մատնանշելով Բաքու-Թել Ավիվ հարաբերությունները, ընդգծել են, որ կալանավորումը կարող էր իրականացված լինել Իսրայելի ճնշմամբ:

Իրանական կողմի արձագանքը, սակայն, միայն մամուլի հրապարակումներով չի սահմանափակվել: Ալիևի կալանավորումը դատապարտող հայտարարություններ են արել հոգևորականներ, հասարակական, մշակութային, քաղաքական գործիչներ: Թավրիզի նորընտիր պատգամավոր Ռուհոլլահ Մոթաֆաքեր Ազադը, որն, ի դեպ, հայտնի է արցախյան հակամարտության հարցում ադրբեջանամետ դիրքորոշմամբ, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է․ «Բաքվում Հաջի Իլհամ Ալիևի ձերբակալությունը ցույց տվեց, որ Իրանի իսլամական հանրապետությունը պետք է ինչ-որ կերպ փոխի հարևանների նկատմամբ իր արտաքին քաղաքականությունը: Մեր հարաբերությունները չպետք է բացասական հաշվեկշռի վրա ձևավորվեն, պետք է իսլամական գործիչների նկատմամբ ճնշումները նրանց վրա ծանր նստեն»:

«Անկախ ուսանողների իսլամական ասոցիացիաների միությունը» Բաքվին կոչ է արել վերջ դնել իսլամատյացությանը և վերադառնալ իսլամական ակունքներին: «Տարիներ է, ինչ Ադրբեջանի աշխարհիկ իշխանությունը Ալիևների գլխավորությամբ, Միացյալ Նահանգների և սիոնիստական ռեժիմի (խմբ.՝ Իսրայել) աջակցությամբ ճնշում է շիաներին: Չնայած նրան, որ Ադրբեջանի բնակչության 85 տոկոսը շիաներ են, այդ երկրի կառավարությունը, մզկիթները քանդելով, հեջաբն արգելելով, հոգևորականներին և հեղափոխական գործիչներին ձերբակալելով, արևմտյան հետախուզական ծառայությունների հետ համագործակցելով, խստագույն հսկողություն է սահմանել այդ երկրում»,- նշվել է միության հայտարարությունում:

Թե՛ Իրանի մամուլի հրապարակումներում, և թե՛ Ալիևի կալանավորումը դատապարտող գործիչների հայտարարություններում շեշտադրվել է, որ կալանավորման պատճառ կարող էր լինել իսլամական գործչի արձագանքն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը:

Ի դեպ, կայքը նկատում է, որ Ադրբեջանում Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը արձանգանքը միանշանակ չէր: Գեներալի սպանությունը դատապարտող հայտարարություններ են արել «Իսլամական կուսակցությունը», «Մուսուլմանական միասնություն» շարժումը և շիայական ուղղվածության այլ կառույցներ: Հաջի Իլհամ Ալիևը Սոլեյմանիի սպանությունը դատապարտել է նաև առանձին հայտարարություններով՝ գեներալին անվանել նահատակ՝ «շահիդ»: Սակայն ադրբեջանական հասարակության մի ստվար հատվածի մոտ նման արձագանքը զայրույթ էր առաջացրել: Շատերն հակադարձել են, որ Սոլեյմանիին շահիդ չի կարող համարվել ադրբեջանցու համար, քանի որ նա «Ղարաբաղի համար չի զոհվել»: Այդ օրերին որպես հակափաստարկներ շրջանառվել են նաև թեզեր առ այն, թե Սոլեյմանին Արցախյան պատերազմում հայերին է աջակցել: «Սա այն դեպքը չէ, երբ կարելի է խոսել «դիրքորոշման» կամ «սեփական կարծիքի» մասին: Խոսքն Ադրբեջանի նկատմամբ որպես պետություն վերաբերմունքի, մեր երկրի ինքնիշախանության և առանցքային սպառնալիքի մասին է: Բացի այդ, խոսքը նաև մեր երկրում իրանական հատուկ ծառայությունների գործունեության մասին է, որի մասշտաբն ու ծավալները բացահայտվեցին Սոլեյմանիի ավտոշարասյան վրա հարձակման արձագանքներով»,- գրել էր ադրբեջանական լրատվամիջոցներից Minval-ը:

Չնայած քննադատական գրոհին՝ Ադրբեջանից հավատացյալների խումբ մեկնեց Իրան՝ մասնակցելու Սոլեյմանիի քառասունքի արարողությանը: Ադրբեջանի մամուլն այդ օրերին նաև խանդով է մոտեցել այն փաստին, որ Ադրբեջանում Իրանի դեսպանատունը Սոլեյմանիի հիշատակին նվիրված բանաստեղծությունների մրցույթ էր հայտարարել: Մամուլը գրել էր, որ դա ներիրանական արարողություն է և չպետք է կազմակերպվի Ադրբեջանում:

Հաշվի առնելով, որ Իլհամ Ալիևը, ի տարբերություն «Իսլամական կուսակցության» բանտարկված առաջնորդ Մովսում Սամադովի, ավելի պասիվ էր և ավելի քիչ էր աչքի ընկնում իշխանության հասցեին քննադատություններով՝ կարելի է համարել, որ Սոլեյմանիի սպանությունից հետո դրսևորած որոշակի ակտիվությունը և Իրանին հայտնած զորակցությունը իսկապես առիթ է հանդիսացել նրա ձերբակալության համար:

Կայքն, այսպիսով, եզրակացնում է, որ սա ևս մեկ անգամ փաստում է, որ Թեհրան-Բաքու «բարեկամական» հայտարարվող հարաբերություններում կան խոցելի հարցեր: Շիայականության գործոնն այն լծակն է, որ Իրանն օգտագործում է Ադրբեջանում իր ազդեցությունը տարածելու համար, և, չնայած Բաքվի գործադրած ճնշումներին ու սահմանափակումներին, այդ երկրի շիա հավատացյալների հիմնական կառույցները շարունակում են անթաքույց համակրանք տածել Իրանի նկատմամբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3005 անգամ
Լրահոս
Հարգարժան Մաֆիոզ ընտանիք, դուք չունեք որևէ պատասխան իմ մեղադրանքներին և ինձանից իսկապես սարսափում եք․ Միքայել Մինասյան Տնտեսությունը երկու ամիս «անջատելն» անիմաստ էր, եթե այն իմաստ ունենար, այսօր այսպիսի թվով վարակակիրներ չէինք ունենա. բժիշկ Նիկոլ Փաշինյանի քավորը վկա. կամ քավոր ունեմ, աշխարհը չունի Ներքին փոխհրաձգություն․ «Իմ քայլում» քայլերը չեն համաձայնեցվում Քաջարանի քաղաքապետը վախենալու բան ունի Որոշել են թուլացնե՞լ Ավինյանի եւ Թորոսյանի դիրքերը. Սա Փաշինյանի մեսիջն է 2 ուղղությամբ Արտաքին պարտքն ավելանում է․ իշխանությունը պատրաստվում է, վերջերս հայտարարած վարկերից զատ, եւս մեկ վարկ վերցնել Գոգյան-Թամրազյան «առերեսումը» թեժ է անցել Սուպերնախարարից՝ սուպերվարչապե՞տ. վերին օղակներում կա սցենար Էդմոն Մարուքյանը թիկնապահո՞վ է գալիս խորհրդարան ԱԱԾ-ն գաղտնալսել է Արսեն Երեւանսկուն․ մանրամասներ վերջինիս բերման ենթարկելու դեպքից Արարատ Միրզոյանը, Գագիկ Ծառուկյանն ու Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում են ունեցել․ ինչ են քննարկել Պուտինի մերժումը Նիկոլ Փաշինյանին. սապոգի հարվածը դուխով իշխանությանը Վարչապետը չի հասցնի ամեն ինչ անել և տանուլ կտա. Լևոն Մարտիրոսյան (video) «Անհանգի՞ստ է արդյոք նախագահ Արմեն Սարգսյանը»․ Լևոն Մարտիրոսյան (video) Անտեղի դիվանագիտական սկանդալ սարքելու «շնորք» Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Կին պատգամավորին վառելու մասին մեկնաբանություն թողած անձը «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է. Թագուհի Ղազարյան Համեմատելով անհամեմատելիներին Պատմության ուրվականը շրջում է փողոցներում Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը Աշխատողների թվերը չեն համապատասխանում 2019-ի մարտին և դեկտեմբերին Կոտայքի մարզպետի և Էկոնոմիկայի նախարարի հայտարարություններին. Արմեն Մինասյան Քրիստինե Մելքոնյանը հեռացել է պաշտոնից Վարչապետը մեկ մեթոդ գիտի Մենք շարունակում ենք խաղաղ գործընթացում մեր կառուցողական մասնակցությունը, որի ներուժը չի կարող լիարժեք իրացվել առանց Արցախի ժողովրդի մասնակցության․ Զոհրաբ Մնացականյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Կորոնավիրուսի տարածման հետևանքով մարզական աշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկում։ Քննարկման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել ԱԺ պաշտոնական կայքի Լուրեր բաժնում։ Հարգելի գործընկերներ, այս պահին Հայացք մամուլի ակումբը հարգելի պատճառով գործում է Կորյունի 19 հասցեում՝ 8-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք): Հեռ.091 500992, 098 500448 Մայիսի 22-ին, ժամը` 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են ԵՊԲՀ Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը: Թեման՝ Կորոն... Մայիսի 22-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրերն են` «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցը, անդամներ Գրգորի Մկրտիչյանը, Լիլիթ Սիլանյանը եւ Հայկ Անդրեասյանը։ Թեմա`Արտակարգ դրություն՝ համաճարա՞կի, թե՞ ազատությունների դեմ Մայիսի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են՝ «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիր, կոալիցիայի սոցիալական և պարենային անվտանգության հարցերով փորձագետ Մարիամ Բադալյանը և հոգեբան Տաթևիկ Նահապետյանը: Թեմա՝ Հայաստանում Լանզերոտեի կոնվենցիայի դրույտների իրականացման կասկածելի նպատակները և հնարավոր վտանգները Մայիսի 21-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են ԿԱՄՔ հասարակական նախաձեռնության ներկայացուցիչ Վահագն Չախալյանը, Արթուր Ալեքսանյանի պաշտպաններ Էմին Բեգլարյանը և Կարեն Մեժլումյանը: ԹԵՄԱ՝ Լանզարոտի կոնվենցիայի հապշտապ վավերացման և բողոքի ակցիայի մասնակից Արթուր Ալեքսանյանի ապօրինի ձերբակալման փաստերը՝ իրավական և հասարակական-քաղաքական տեսանկյուններից: Ժամը 13:00՝ ,,Ադրբեջանահայերի ասամբլեա՛՛ ՀԿ նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: ԹԵՄԱ՝ Արցախի համապետական ընտրությունների, պաշտոնակ...