Աննա Դանիբեկյանի բժշկի թուղթը` Քոչարյանի գործով

ՀՀ երեք նախկին վարչապետները` Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյաանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը նախօրիեն դատարանում պետք է պնդեին իրենց երաշխավորությունը` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչորյանին ազատ արձակելու գործով: Դատական նիստը սակայն չի կայացել, քանի որ դատավոր Աննա Դանիբեկյանի չի ներկայացել` հայտարարելով, թե հիվանդ է:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտարարել է, որ ունի հիմնավոր կասկածներ, որ նիստը միտումնավոր է հետաձգվել, որպեսզի հետագայում 4 վարչապետներից մեկը կամ երկուսը հանրապետությունում չլինեն:
Ալումյանը նշել է, որ վարչապետներին տեղեկացրել էին, որ դատարանից զանգ է եկել, որ նիստը տեղի չի ունենալու, ուստի որոշել են գալ դատարան` համոզվելու դատական նիստը տեղի է ունենալու, թե ոչ:
Ալումյանի խոսքով`երեք միջնորդություն է մուտքագրվել դատարանի գրասենյակ՝ խափանման միջոցի հետ կապված, ինչպես նաև նախկին չորս վարչապետների երաշխավորական նամակները: Նախապես տեղեկություն չի եղել, որ դատական նիստը կարող է տեղի չունենալ: «Շատ լուրջ հարցեր են առաջանում, մենք հաջորդ դատական նիստին պահանջելու ենք, որ դատավորը մանրամասնի իր առողջական խնդիրների մասին, որոնք ունեցել է, եթե բուժում է ստացել, ապա որտեղ է ստացել, որ մենք կարողանանք համոզվել, որ այս ամեն ինչը չի արվել զուտ այն բանի համար, որ հետագայում երաշխավորներից մեկի կամ երկուսի ներկայությունը դարձնեն անհնարին»,- նշել է Ալումյանը:

Ըստ փաստաբանի` եթե դատարանն իրեն թույլ է տալիս ՀՀ երկրորդ նախագահի առողջական վիճակի հետ կապված ամեն ինչը դետալային հրապարակել` դա համարելով թույլատրելի միջոց, ապա դատարանը պետք է այդ նույն մոտեցումից ելնելով, դատավորի առողջական վիճակի վերաբերյալ ամենասպառիչ տեղեկությունները ներկայացնի. «Մենք դա պահանջելու ենք: Մենք ունենք կասկածներ, որ սա արվեց միտումնավոր, որ հետագայում այդ 4 երաշավորներից մեկը-երկուսը հանրապետությունում չլինեն, քանի որ երաշխավորները, բացի երաշխավորագիր նամակը գրելուց և դեպոզիտ վճարումն անելուց, պետք է ներկա գտնվեն դատարանի դահլիճում միջնորդության քննարկման ժամանակ»:
Եթե անգամ դատավորի հիվանդությունը հիմնավորվի, ամեն դեպքում դատական նիստից առաջ ընդամենը զանգով այդ մասին տեղեկացնելն, առնվազն անհարգալից վերաբերմունք է Քոչարյանի և նրա պաշտպանակա թիմի նկատմամբ: Հատկապես այն դեպքում, երբ այդ նույն դատարանը Քոչարյանի առողջության հետ կապված բոլոր հարցերը հանրայնացրել է, ապա հաջորդիվ պարտավոր է հրապարակել դատավոր Աննա Դանիբեկյանի հիվանդության թուղթը:
Հիմա պետք է սպասել դատավորի բժշկի թղթին, հակառակ պարագայում կարելի է արձանագրել, որ Քոչարյանի գործը միտումնավոր է ձգձգվում: Արվում է ամեն ինչ, որ երկրորդ նախագահը հնարավորինս երկար մնա կալանքի տակ: Իսկ գործի հետ կապված բոլոր ի նպաստ Քոչարյանի հանգամանքները, միջնորդություններն ու փաստերը անտեսվեն ու քննության չառնվեն:

Հայկ Դավթյան

դիտվել է 4080 անգամ
Լրահոս
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել Հանրապետությունում սպասվում է անձրև, ամպրոպ ու քամու ուժգնացում Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը Հայաստանում երկրաշարժ է եղել Ռուսաստանը հատուկ գործողություն է սկսել ՆԱՏՕ-ի սպառնալիքներից պաշտպանվելու համար․ Պեսկով Աշխարհն, ավելի քան երբևէ, մոտ է միջուկային պատերազմին․ Լուկաշենկո Երևան-Աշտարակ ճանապարհին «Mercedes»-ն անհայտ հանգամանքներում հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների վրա Գործող իշխանությունը Հայաստանը թողել է առանց դաշնակիցների. Անդրանիկ Թևանյան Սուտասանների թագավորության արքայից արքա տիտղոսին դժոխքում ոչ մեկ չի մոտենում. Սոս Հակոբյանը՝ Փաշինյանին Թե բա՝ կիրանցիները գոհ են սահմանազատման արդյունքներից. գոնե 50 %-ին հարցրե՞լ եք գո՞հ են թե՞ ոչ. կիրանցի Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ» Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան «Սա ասուլիսի «մեխերից» մեկն էր, եթե ոչ առանցքայինը՝ կոմպրոմատների ակնարկ, ընդ որում՝ ոչ միայն լոկ մեկ մարդու ուղղված». Հակոբ Բադալյան 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոց Կտրվեր այս ձեռքս, որ քեզ ընտրել եմ․ Քաղաքացին՝ Փաշինյանին Հնարավոր է, հիմա սահմանազատումը կանգնեցրել են, որ հետո ավելի վատ բանով մեզ անակնկալի բերեն․ կիրանցցի Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը․ Պարտավոր եմ և գնում եմ Եկեղեցու կանչով․ Մետաքսե Հակոբյան «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը ավտոերթ է իրականացնում Գյումրիում (Տեսանյութ) Ավտոբուս է այրվել Նորաշեն թաղամասում «Անգամ այս իշխանության օրոք դատարանը վճռեց, որ Մանե Գևորգյանը զրպարտել է Արթուր Վանեցյանին, Արման Բաբաջանյանն էլ դատարանում պարտվեց»․ Իրավապաշտպանը փաստեր է հիշեցնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am