Հետաքրքիր դրվագ. Նիկոլ Փաշինյանը կփակի՞ անցյալի էջը

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Գորիսում կայացած քարոզչական հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին է ներկայացվելու նաեւ «Հանրաքվեի հռչակագիրը», որը նա հրապարակել է այդ նույն հանրահավաքում։ Այդ փաստաթուղթը, ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, պարունակում է իրավաքաղաքական գնահատական նախորդ երեսուն տարիներին Հայաստանում տեղի ունեցած գործընթացներին։ Այդ հռչակագրի տրամաբանությունն այն է, որ սկսած 1995 թվականից՝ մինչեւ 2018 թվականի թավշյա հեղափոխությունը, Հայաստանում ամեն ինչ վատ է եղել, գործել են կոռումպացված, հանցավոր իշխանություններ, քաղաքացիները հարստահարվել են, բյուջեն թալանվել է, եւ այլն, ու այդպես շարունակ։

Այսինքն՝ հռչակագիր անվանված այդ փաստաթուղթն իր մեջ պարունակում է գրեթե բոլոր այն հիմնական թեզերը, որոնցով Նիկոլ Փաշինյանը կերտել է ընդդիմադիր քաղաքական գործչի իր կարիերան։ Բայց իրավիճակի նրբությունն այն է, որ գրեթե ամբողջությամբ պոպուլիստական մեղադրանքներից բաղկացած այդ փաստաթուղթը Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է՝ որպես «հանրաքվեի հռչակագիր», որպեսզի հասարակությունը վավերացնի դրանք։ Սա, իհարկե, առաջին հերթին քարոզչական հնարք է, որով հանրաքվեին կրկին տրվում է անցյալի դեմ պայքարի նշանակություն։ Բնականաբար, սա քաղաքական եւ ոչ թե՝ իրավական փաստաթուղթ է, եւ ֆորմալ առումով այն չի ներառվելու հանրաքվեի ընտրական թերթիկում։

Բայց սրանով հասարակությանը ուղերձ է հղվում առ այն, որ ԱՅՈ ասելով՝ քաղաքացիները վավերացնելու են անցած երեսուն տարիներին պաշտոնավարած իշխանությունների «դատավճիռը»։ Բացառված չէ, իհարկե, որ դա ազդի քաղաքացիների դիրքորոշման վրա, եւ մարդկանց մի մասը հանրաքվեին մասնակցի «դատելու, կախելու, հետ խլելու» մղումները բավարարելու նպատակով։ Բայց թե ինչ է այն տալու իրականում քաղաքացուն, Հայաստանի ապագայի օրակարգին, չափազանց դժվար է ասել։

Ի դեպ, հրապարակված հռչակագրում կա չափազանց հետաքրքիր մի դրվագ։ Հռչակագրի վերջում ասվում է․ «2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեով ժողովուրդը փակում է պետական եւ տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների եւ պաշտոնյաների գոյության էջը ՀՀ-ում»։

Հետաքրքիր է, եթե ապրիլի 5-ին անցյալի, նախկինների էջը փակվում է, ինչի՞ վրա է դրանից հետո Նիկոլ Փաշինյանը կառուցելու իր քաղաքականությունն ու քարոզչությունը․ արդեն շուրջ երկու տարի նրա իշխանությունը հիմնված է անցյալի հետ հակադրության, նախկիններին որպես ներքին թշնամի ներկայացնելու թեզի վրա։ Հետեւաբար, եթե այդ էջն այլեւս փակվում է, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունն այլեւս չպետք է խոսեն անցյալի, նախկինների մասին։ Եթե այդ տրամաբանությունը գործի, ապա դա կարելի է համարել այս հանրաքվեի միակ դրական արդյունքը Հայաստանի ու հայ հասարակության համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 922 անգամ
Լրահոս
Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am