Մուտիտապետը

Հանրաքվեի քարոզչությունը թեւակոխեց ակտիվ փուլ։ Տպավորություն է, թե մենք ապրում ենք 2020 թվականի, այլ 2018 թվականի Հայաստանում։ Իրականությունը քարացել է, իսկ մենք՝ ժամանակի եւ տարածության միջեւ խցանվել։ Նիկոլ Փաշինյանի տեքստերը ոչնչով չեն տարբերվում 2018 -ի հեղափոխության տեքստերից: Թվում է, թե Նիկոլ Փաշինյանը ռոբասերժական իշխանության դեմ պայքարելու է հավերժ, այնքան, քանի դեռ Հայաստանում պողոսապետությունն է: Փողոցից իշխանության եկած` իրավագիտակցության զրոյական, դեռ մի բան էլ ավելի ցածր մակարդակով մարդիկ թերեւս բթացել են ճակտից կախ ճոխ կյանքի վայելքներից ու բարիքներից, միլիոնանոց պարգևատրումներ են ստանում իրենց չարածի համար և ուղեղին զոռ չեն տալիս, օրենքների և Սահմանադրության հետ գլուխ դնել:

Օրինակ Սյունիքում Նիկոլ Փաշինյանը մարդկանց համոզել էր փորձում, թե ՍԴ-ն բռնեց, կամայական որոշմամբ ԱԺ-ին զրկեց իր լիազորություններից: Հիշեցնենք, որ անցած տարի խորհրդարանը ՍԴ-ի հետ կապված հանդես եկավ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ:

«Ասվում էր, որ քանի որ ՍԴ-ում գործ է քննվում «Մարտի 1»-ի գործի հետ կապված եւ հաշվի առնելով փաստը, որ Հրայր Թովմասյանը նախկինում բազմիցս «Մարտի 1»-ի հետ կապված դիրքորոշումներ է արտահայտել, եւ հաշվի առնելով փաստը, որ Հրայր Թովմասյանը այն քաղաքական թիմի ներկայացուցիչ է, որը «Մարտի 1»-ով է եկել իշխանության, եւ հաշվի առնելով այն փաստը, որ անկախ դատական համակարգի էությունը ենթադրում է, որ շահագրգիռ անձը չպետք է մասնակցություն ունենա իր հետ առնչված թեմայի քննարկմանը, եւ քանի որ դա ընդունված է դատավորների շրջանում անել ինքնաբացարկի միջոցով, եւ քանի որ Հրայր Թովմասյանը ինքնաբացարկ չի հայտնել, ԱԺ-ն միջնորդել է, որ կարգապահական վարույթի շրջանակներում ՍԴ-ն քննի հարցը եւ Հրայր Թովմասյանին այդ հիմքով ենթարկի կարգապահական պատասխանատվության: ՍԴ-ն քննեց այդ հարցը եւ ասաց՝ չէ, Ազգային ժողով, չնայած օրենքով դու իրավունք ունես նման կարգապահական վարույթ հարուցելու, բայց ես քո կարգապահական վարույթը չեմ քննում, որովհետեւ իմ մեկնաբանությամբ դու կարող ես մեզ միջնորդությամբ դիմել միայն այն ժամանակ, երբ մենք ինքներս կարգապահական վարույթ կհարուցենք, կարձանագրենք խախտումը»,-իրականությունը ծայրից ծայր խեղթյուրեց Նիկոլ Փաշինյանը:

Իսկ իրականությունն այն էր, որ ԱԺ-ն ՍԴ էր ուղարկել խայտառակ անգրագետ դիմում, որտեղ պահպանված չէր մինչեւ անգամ դիմումը ներկայացնելու սահմանված ժամկետի չափորոշիչը, որի պատճառով էլ ՍԴ-ն նույնիսկ վարույթ չընդունեց այդ դիմումը: Իսկ Փաշինյանի հիշատակած գործի ճակատագիրն իրականում հայտնի է՝ Հրայր Թովմասյանը ոչ միայն այդ գործով որոշում չի կայացրել, այլեւ այն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով՝ ստանալու խորհրդատվական կարծիք առ այն՝ արդյոք Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահի կալանքը օրինաչափ է եւ նրա դեպքում չի գործում անձեռնմխելիության հատկանիշը:

Հաջորդ մանիպուլացիան, որ վարչապետն անում է ՍԴ-ի ու նրա նախագահի շուրջ հետեւյալն է. «Վերջերս հրապարակում եղավ, համաձայն այդ հրապարակումների եւ գործի նյութերի, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը, որ Հրայր Թովմասյանի սանիկն է, այն ժամանակներում, երբ «Մարտի 1»-ի հետ կապված գործ էր քննվում ՍԴ-ում, բազմիցս ելումուտ է արել ՍԴ, եւ նրա ելումուտը չի արձանագրվել սահմանված կարգով»: Այդ փաստի առթիվ հետաքննություն սկսվեց, ոստիկանները բացատրություն են տվել, որ չի արձանագրվել, որովհետեւ ՍԴ նախագահի օգնականը կամ աշխատակազմի ղեկավարը եկել, ասել է, որ շեֆի սանիկն է, թող գա, մի գրանցեք:Հիմա ՍԴ-ն գոնե այս հիմքով պետք է կարգապահական վարույթ հարուցեր, հասկանար՝ էստեղ ինչ-որ խնդիր կա, թե ոչ: Բայց ՍԴ-ն ոչ մի ռեակցիա չի տվել»: Նախ որեւէ օրենքով սանիկ ունենալն արգելված չէ, որքան էլ բարոյական նորմերի վրա այս իշխանությունները թքած ունենան, պետք է ընդունեն, որ նույնիսկ իրենց թշնամի ՍԴ նախագահը կարող է սանիկ ունենալ եւ
արգելված չէ նաեւ նրա ելումուտը գլխավոր դատարան, եթե, իհարկե, եղել է նման բան:

Միայն Նիկոլ Փաշինյանը կարող է փորձել հավատացնել պողոսներին, որ հիպոթեթիկ Հրայր Թովմասյանը Արամ Օրբելյանին հյուրընկալում էր ՍԴ, որպեսզի վերջինս իրեն հրահանգավորեր՝ ինչ անել, ինչպես նշված գործով: Հարց է ծագում՝ միթե ուրիշ տեղ չկար, որ Հրայր Թովմասյանը պետք է բացահայտ սարքեր իր գլխին:
Կամ՝ երբ ասում է, թե Սերժ Սարգսյանն ու Հրայր Թովմասյանն այնպիսի դատարան են ձեւավորել, այնպիսի Սահմանադրություն գրել, որ այս մարդիկ հավերժ պաշտոնի լինեն, վայելեն իրենց կյանքը, միգուցե մոռացել է, որ ինքն էլ այդ նույն մարդկանց ցմահ թոշակ էր առաջարկում, այն էլ՝ անաշխատ եկամուտ, միայն այն բանի համար, որ ՍԴ նախագահն ու վեց դատավորները հեռանան ու Նիկոլ Փաշինյանը ձեւավորի իր երազանքների բարձր դատարանը:

Այնուամենայնիվ, ՍԴ-ի դեմ փաստարկներից ամենազավեշտալին այն է, թե ՍԴ 7 դատավորները, որոնց հարցով հանրաքվե են հրավիրել, ծառայել են նախկին ղեկավարներին, եղել են դատավորներ, որ Սերժ Սարգսյանին են ծառայել, Ռոբերտ Քոչարյանին եւ անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այս առիթով էլ Նիկոլ Փաշինյանը հիշելու շատ բան ունի, իրենից շատ որեւէ մեկը չի ծառայել Լեւոն Տեր-Պետրոսյանին կամ այլ տերերի, բայց եղավ այն, ինչ եղավ…

Անի Սահակյան

դիտվել է 4932 անգամ
Լրահոս
Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից Կիրանցի տարեց տղամարդը զգուշացնում է Փաշինյանին (video) Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am