Իրանում ձերբակալվել է կորոնավիրուսի տարածման դեմ կրոնական սրբավայրերը լիզելով պայքարող տղամարդը
Իրանում ոստիկանները ձերբակալել են կրոնական սրբավայրերը լիզած տղամարդուն: Այս մասին հաղորդում է The New Arab-ը, գրում է Известия-ն:
Նախօրեին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է տղամարդը լիզում Մաշհադում շիաների հոգևոր առաջնորդ Իմամ Ռեզայի գերեզմանի շուրջ գտնվող մետաղական դարպասները:
«Ես ուտում եմ վիրուսը, որպեսզի հանգստացնեմ ձեզ»,- ասում էր նա: