Կոչ եմ անում չտարածել խուճապ հանրության շրջանում և նման «նյութեր» հրապարակելուց առաջ կապ հաստատել լիազոր մարմնի հետ
Shamshyan.com-ը տեսանյութ է հրապարակել և գրել «հատուկ պաշտպանիչ հանդերձանքով շտապօգնության աշխատակիցները փորձում են իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնել վարորդին»։ Իրականում մեքենան պատկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերհասկման ազգային կենտրոնին և վերջինիս մասնագետներն են իրականացնում աշխատանքները։ Արդեն իսկ հայտարարվել է, որ Իրանից ժամանած բեռնատարների վարորդների նկատմամբ իրականցվում է վերահսկման գործընթաց, ապահովվում է մեկուսացում, առողջական վիճակի զննում և եթե հայտնաբերվեն ախտանշաններ նաև կիրականացվի հոսպիտալացում և թեստավորում։ Տվյալ դեպքով հոսպիտալացում չի իրականացվել։ Եվս մեկ անգամ կոչ եմ անում չտարածել խուճապ հանրության շրջանում և նման «նյութեր» հրապարակելուց առաջ կապ հաստատել լիազոր մարմնի հետ։ Հատուկ շնորհակալություն այն լրատվամիջոցներին, որոնք մինչ հրապարակումը դեպքի մանրամասները ճշտեցին ինձ հետ։
ՀՀ առողջապահության նախարարություն