Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 27-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 23։10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 37-ամյա Սամվել Գ-ն իր վարած Nissan Tiida մակնիշի 69 NT 888 համարանիշի ավտոմեքենայով Արաքս-Սարդարապատ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ, 45-ամյա Արմեն Հ-ն և 12-ամյա Ավետիք Հ-ն մարմնական վնավսածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհայի ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Փետրվարի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբում մամուլի ասուլիսով հանդես կգան «Հայեր միացեք» նախաձեռնության անդամները: Թեմա՝ Պատերազմի ընթացքում օգնությունների և հանգանակություների ոչ հասցեական բաշխումը:
Փետրվարի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում:
Փետրվարի 26-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա - Երևան տեսակամուրջ, որի ընթացքում կամփոփվեն Հայաստանի տնտեսության վերաբերյալ ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության համատեքստում 2020 թ.-ի տնտեսական հետազոտության արդյունքները:
Փետրվարի 25-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Հայաստանի առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը և «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:
Թեմա՝ Սումգայիթ-33
Փետրվարի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ Պաշտպանության նախկին փոխանախարար Արտակ Զաքարյանը:
Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքները, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորումը, Սասնա Ծռերի դատը, «Իսկանդեր»-ների անաշխատունկության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, Ռուսաստանի արձագանքը
Փետրվարի 25-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքները, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորումը, Սասնա Ծռերի դատը, «Իսկանդեր»-ների անաշխատունկության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, Ռուսաստանի արձագանքը
Հայաստանի պետական կամերային երգչախումբը և
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգան «Խոնարհում հերոսներին» խորագրով համերգով: Համերգը տեղի կունենա փետրվարի 25-ին, ժամը 19։00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Համերգի դիրիժորը Ռոբերտ Մլքեյանն է, մենակատարը՝ սոպրանո Սոֆյա Սայադյանը:
ՓԵՏՐՎԱՐԻ 25-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի ասուլիսը:
ԹԵՄԱ- Պրեմիերաներ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, ընթացիկ տարվա ծրագրեր:
Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր:
Փետրվարի 25-ին, ժամը 19:00-ին հրավիրում ենք ձեզ լուսաբանելու ձեռներեց եւ բարերար, Futures Studio-ի հիմնադիր գործընկեր, «Ճամփաբաժանին» ձեռագրի համահեղինակ Ռուբեն Վարդանյանի հետ առցանց քննարկումը:
Փետրվարի 25-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ,,Պլանետ Տրավել Քլաբ՛՛ տուրիստական ընկերության տնօրեն Արմեն Երանոսյանը:ԹԵՄԱ՝ դիտարկումներ ոլորտում ստեղծված հակասական, փակուղային իրավիճակի և հաղթահարման հնարավոր ուղիների շուրջ: