Քաղաքը մաքուր չէ. Փաշինյանին բողոքեցին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ երեկոյան շրջել է Երևանի շենքերով ու քաղաքացիների հետ զրուցել, թե կառավարության կողմից երեք անգամ հարապարակված 100 փաստը ինչպես է ազդել նրանց վրա:
«Ես քաղաքականից հեռու եմ»,- ասել է բնակիչներից մեկը, ինչին Փաշինյանըարձագանքել է. «Լավ ա, որ քաղաքականից հեռու մարդ եք»:
Բնակչուհին նաև բողոքել է վարչապետին՝ հայտնելով, որ Երևանը մաքուր չէ:
Փաշինյանը հետաքրքրվել է, թե բնակարանում ովքեր են ապրում: Կինը նշել է, որ որդու և հարսի հետ է ապրում, ով շուտով երեխա է ունենալ: Ի պատասխան Փաշինյանի այն հետաքրքրությանը, թե որերորդ երեխան է ու երբ է ծնվելու՝ կինը նշել է, որ առաջինն է և ծնվելու է մայիսին:
«Մի քիչ ձեր բախտը չբերեց, բայց եկեք արձանագրենք, որ մյուս երեխայի համար ավելի շատ գումար է ստանալու, քանի որ նոր օրենքը ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից»,- ասել է նա: