Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը փետրվարի 28-ին անցկացված հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իդլիբի ապաէսկալացիայի գոտու վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտնել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Պուտինը եւ Էրդողանը նաեւ քննարկել են առաջիկայում այս կամ այն մակարդակով Իդլիբի շուրջ շփումներ անցկացնելու հնարավորությունը: