Ոստիկանությունն այն ժամանակ ինձ չէր ենթարկվում, այդպիսի լիազորություն ես չունեի․ Ռոբերտ Քոչարյան (video)
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստին ելույթով հանդես եկավ նաև Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․
«Հարգելի դատարան, ես չէի պլանավորում ելույթ, ուղղակի պետք է արձագանքեմ տիկին Սեդա Սաֆարյանի հայտարարությանը: Նա ասաց, որ ոստիկանությունն ուղղակի ենթարկվում էր ինձ՝ նախագահին։ Ես կարծում եմ, որ իրավաբանը պետք է ավելի լավ իմանար այն ժամանակվա գործող Սահմանադրությունը։ Այսօր է ոստիկանությունը ուղիղ ենթարկվում վարչապետին, այդպիսի լիազորություններ այն ժամանակ նախագահը չուներ, ուղղակի ծանոթացեք այն Սահամնադրությամբ և ուժի մեջ մտած սահամանդրությունն ամբողջությամբ, իսկ դա եղել է 2007 թվականի խորհրդարանական ընտություններից հետո, նախագահի լիազորությունները զուտ սահմանափակվում էին պետության գլուխ լինելու հանգամանքով և նախագահի լիազորությունների մեջ որևէ գործառույթ չկա հասարակական կարգի և այլ․․․ դա կառավարաության լիազորությունների մեջ էր ամբողջությամբ։
Նախագահի լիազրությունը եղել է, այո՛, արտակարգ դրություն մտցնել։ Չէի ասի, եթե չլիներ հանրությունը, որը հետևում է այս դատական նիստի գործընթացներին, և ստիպված ենք նման կարգի պարզաբանումներ մտցնել»,- ասավ Ռ. Քոչարյանը: