Թեհրան-Ստամբուլ չվերթը շտապ վայրէջք է կատարել
«Թուրքիայի ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը, որը կատարում էր Թեհրան-Ստամբուլ չվերթը, փետրվարի 25-ին շտապ վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում ուղեւորներից մեկի մոտ նոր տիպի կորոնավիրուսի առկայության կասկածանքի պատճառով: Այդ մասին հայտնել է Haberturk հեռուստաալիքը։
ТК879 չվերթը գտնվում է Էսենբոգի օդանավակայանում, սահմանվել են կարանտինային միջոցառումներ: Ինքնաթիռում գտնվում է 132 մարդ, բժիշկները չափում են ուղեւորների ջերմությունը եւ նրանց առողջական վիճակի մյուս ցուցանիշները: Նշվում է, որ առնվազն 12 մարդու մոտ մարմնի բարձր ջերմություն է դիտվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: