Զոհրաբ Մնացականյանը` ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումների կողմից կրակ արձակելու մասին
Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ էին բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով վերը նշվածին, նշել է, որ շատ մտահոգիչ է համարում Արդբեջանի երեկվա գործողությունները։
«Շատ լավ գիտեք, որ էսկալացիայի ռիսկերի նվազեցման տարրը մեզ համար կարևորագույնն է բանակցային ամբողջ փաթեթի մեջ», - ասել է Մնացականանը։