Փաշինյանը կարգադրել է «դոսյեներ» հավաքել իր պատգամավորների վրա

Politik.am-ը գրում է․ «Այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամենեւին էլ միատարր չէ, գաղտնիք չէ հասարակության եւ ոչ մի շերտի համար։

Ի սկզբանե էլ պարզ էր, որ գաղափարական դատարկության վրա, շահերի համատեղմամբ իրար գլուխ հավաքված թիմի հետ գործ ունենք, որտեղ կան տարբեր ծագման խմբեր, որոնք որոշակի շահեր են սպասարկում։

Այդ բազմազանությունը գուցե իշխանափոխությունից կամ «թավշյա հեղափոխությունից» հետո առաջին շրջանում չէր երեւում, քանի որ ժողովրդի ոգեւորությունը, էյֆորիան ծածկում էր ամեն բան, սակայն այժմ արդեն, երբ այդ էյֆորիան կարելի է ասել նստել է այնքան, որ գիրք նվիրելու օրվա հետ կապված նույնիսկ նախապես հասցեներ են ճշտվում, ուր պիտի այցելի Փաշինյանը, տհաճ անակնկալներից խուսափելու համար, իշխող թիմի ներսում ճաքերը կամաց կամաց ավելի նկատելի են դառնում։

Վարկանիշի անկումը անհանգստացնում է հատկապես Նիկոլ Փաշինյանին եւ նա հասկանում է, որ որքան նվազում է իր վարկանիշը, որքան հասարակության մեջ ավելանում է էյֆորիկ թմբիրից արթնացածների թիվը, այնքան ավելի իրատեսական է դառնում այն, որ գաղափարական դատարկության վրա հիմնված թիմը կարող է պառակտվել, ու կարող է գալ մի օր, երբ ԱԺ-ում փափուկ հեղաշրջում իրականացվի, անվստահության տեսքով։

Տեղեկություններ կան, որ Փաշինյանը նույնիսկ իր սիրելի ՀՔԾ-ին կարգադրել է հետեւել բոլոր իշխանական պատգամավորներին եւ «դոսյեներ» պատրաստել նրանց վրա, որպեսզի եթե կենտրոնախույս ձգտումներ ցույց տան, հնարավոր լինի նրանց զսպել։

Այս համատեքստում չեն խորշել նույնիսկ որոշ պատգամավորների բջջային հեռախոսների բովանդակությունը ուսումնասիրել, պարզել, թե պատգամավորը ում է հաճախ զանգում, ում հետ է կապ պահում, ովքեր են նրա շրջապատում, եւ այդ շրջապատը քաղաքական առումով որքան է հուսալի կամ անբարեհույս։

Խոսվում է ավելի քան 10 պատգամավորի հետ կապված նման ստուգումների մասին, այն դեպքում, երբ պատգամավորի բջջայինը անձեռնմխելի է այնքան, որքան պատգամավորը։ Սա թերեւս իշխող ուժի ղեկավարի հիվանդագին կասկածամտության հերթական դրսեւորումն է, երբ սկսել է ամենուրեք կոռուպցիա ու հիբրիդային հեղաշրջում կասկածել, ներառյալ նաեւ՝ թիմակիցների վրա։

դիտվել է 1359 անգամ
Լրահոս
Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից Կիրանցի տարեց տղամարդը զգուշացնում է Փաշինյանին (video) Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video) Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան (video) Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով Մենք Նիկոլին կվռնդենք ու կհաղթենք այն պահից, երբ․․․ Անդրանիկ Միհրանյան (video) Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am