Պատերազմի բռնկումն ամենահավանական փուլում է

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը շարունակում է մնալ փակուղային, ինչը պարզ դարձավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «բառային մենամարտի» ժամանակ Մյունխենում անվտանգության հարցով կոնֆերանսի շրջանակներում, գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը՝ ընդգծելով, որ ոչ նախանձելի վիճակում էր գտնվում հատկապես հանդիպման մոդերատորը:

Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը հազվադեպ են հանդիպում նույն միջոցառման ժամանակ, առավել ևս՝ միևնույն բեմի վրա: Այդ պատճառով մոդերատորը՝ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հարցերով նախկին տնօրեն Սելեսթ Ուոլանդերը, նախևառաջ շնորհակալություն հայտնեց նրանց՝ այդքան ցավոտ թեման բաց ձևաչափով քննարկելու պատրաստակամության համար:
Բայց երբ սկսեց խոսել Ադրբեջանի նախագահը, պարզ դարձավ, որ շատ սպասելիքներ պետք չէ ունենալ: Իլհամ Ալիևը կատեգորիկ էր, գրում է պարբերականը և մեջբերում նրա խոսքերը. «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում, ինչը միջազգայնորեն ճանաչված փաստ է»:

Ադրբեջանցի նախագահը պատմական էքսկուրս կատարեց՝ հիշատակելով միջազգային մի շարք համաձայնագրեր, այդ թվում` ՄԱԿ ԱԽ բանաձևերը:
Ինչպես ակնկալվում էր, Նիկոլ Փաշինյանը պատմությունը ներկայացրեց բոլորովին այլ կերպ, գրում է թերթը: Փաշինյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հանդեպ Բաքվի հավակնությունները հիմնավորված չեն, քանի որ այն Ադրբեջանի տարածքի մի մասն է կազմել միայն Խորհրդային Միության ձևավորումից հետո, ավելի ուշ՝ դուրս է եկել խորհրդային Ադրբեջանի կազմից, ինչպես Ադրբեջանը՝ ԽՍՀՄ կազմից: Ինչ վերաբերում է ՄԱԿ ԱԽ բանաձևերին, ապա Հայաստանի վարչապետի մեկնաբանությամբ՝ զինված ուժերի դուրս բերման պայմանը հրադադարի ռեժիմի պահպանումն է, ինչին չի հաջողվում հասնել:

Մոդերատոր Սելեսթ Ուոլանդերը փորձում էր կողմերին արտահայտվելու հավասար հնարավորություն տալ, բայց նրանցից ամեն մեկն անհրաժեշտ էր համարում հերքել մյուսի հայտարարությունը, նկատում է թերթը: Արդյունքում քննարկումը վերածվեց սպարինգի՝ կողմերը մեղադրեցին իրար փաստերի խեղաթյուրման, փոխզիջման պատրաստ չլինելու, միջազգային իրավունքը խախտելու, ագրեսիան արդարացնելու փորձերի համար: Նրանք խոսում էին անգլերեն, Ադրբեջանի նախագահը ակնհայտ ավելի լավ էր տիրապետում լեզվին, քանի ՀՀ վարչապետը, գրում է պարբերականը:

Նիկոլ Փաշինյանը քննադատեց Բաքվին, քանի որ վերջինս չի համաձայնում ուղիղ երկխոսություն սկսել Լեռնային Ղարաբաղի հետ: «Նախագահ Ալիևը հրաժարվում է խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ, ինչը շատ տարօրինակ է: Ինչպես կարելի է հարցը լուծել, երբ նա չի ցանկանում խոսել հանրապետության ներկայացուցիչների հետ»:
Ալիևի պատասխանը չուշացավ. «Մենք պատրաստ ենք խոսել Լեռնային Ղարաբաղի հետ այն դեպքում, եթե Հայաստանը դադարեցնի ֆինանսավորել այդ անօրինական կազմավորումը, իր զորքերը դուրս բերի Լեռնային Ղարաբաղից և հեռանա մեր տարածքից: Այդ ժամանակ փաստարկներ կունենաք այդ մարդկանց հետ խոսելու համար»:

Իլհամ Ալիևը հայտարարեց, որ շաբաթ օրը հրադադարի խախտման հետևանքով «ադրբեջանցի զինվոր է զոհվել հայկական կողմի դիպուկահարի կրակոցից»: Նիկոլ Փաշինյանը պարտքի տակ չմնաց: «Մեր զինվորականն էլ վիրավորվել է ադրբեջանական կողմի կրակոցից»: Միևնույն ժամանակ երկու երկրների ղեկավարները պնդում էին, որ հարցը փակուղում է գտնվում ոչ իրենց մեղքով: «Անհնար է հակամարտությանը վերջ դնել մեկ-երկու քայլով: Մեզ պետք է մինի-հեղափոխություն, բեկում: Հավաստիացնում եմ ձեզ, որ Հայաստանը և Ղարաբաղը պատրաստ են իրական ջանք գործադրել՝ հարցի լուծման համար»,-հավաստիացրեց Նիկոլ Փաշինյանը: «Մենք պատրաստ ենք բանակցություններին և վաղուց տվել ենք մեր համաձայնությունը Ռուսաստանի նախաձեռնությանը՝ ուղղված հակամարտության փուլային կարգավորմանը»,- իր հերթին ասաց Ալիևը:

Սելեսթ Ուոլանդենին այլ բան չէր մնում, քան շնորհակալություն հայտնել զրուցակիցներից՝ նույն բեմի վրա ելույթ ունենալու պատրաստակամության համար: Հաշվի առնելով թեմայի շուրջ կրքերը՝ դա կարելի է իսկապես ձեռքբերում համարել՝ եզրափակում է «Կոմերսանտ»-ը:

Առհասարակ, Մյունխենում տեղի ունեցածը, որը որպես պրոդուկտ բացի բացասականից, այն էլ քարոզչական դաշտում, ոչնչի չծառայեց, էլ ավելի ցցուն ցույց է տալիս, թե ինչ խորը փակուղու մեջ է կարգավորման գործընթացը:

Ավելի ու ավելի է ամրապնդվում համոզմունքը, որ վաղ թե ուշ պատերազմի բռնկումն անխուսափելի է: Գործ ունենք Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշման հետ, Ալիևը ամիս առ ամիս ավելի հանդուգն է դառնում ու ցուցադրում է «պահանջատեր» կեցվածք՝ անզիջում պահվածքով: Նրա հույսը միջազգային հանրության կողմից հայկական կողմի վրա ճնշումների բանեցումն է և ադրբեջանական ցանկալի լուծումը:

Ինչպե՞ս է հայկական կողմը պատրաստվում դիմագրավել այդ քաղաքականությանը...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1780 անգամ
Լրահոս
ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ Պուտին ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց է Մակրոնի և Սի Ծինփինի ընթրիքի ճաշացանկից հեռացվել է «ռուսական տորթը». Le Figaro Ձեզ հետ եմ, իմ պատվախնդիր և վերածնվող հայրենակիցներ․ Բագրատ Սրբազանի բարձրացրած Սուրբ Խաչի զորությունը բոլորիս պահապան և ուղենիշ լինի Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ Հայտարարություններ են փոխանցվել 7 միջազգային կառույցների և դեսպանատների` Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել Բագրատ Սրբազանը գնահատանքի խոսք հղեց Սփյուռքին ու հորդորեց միասնական լինել Ինչու՞ Նիկոլի իրավապահները չեն ձերբակալում 12 հազար վագներականներին, ՌԴ դրոշով շրջող մեքենաներին և հարյուրավոր հանցավոր տարրերին Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին Շարժամանն է միացել նաև Էջմիածին դաշինքը ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Մայր Աթոռը Փաշինյանի՝ եկեղեցու մասին ելույթը համարել է անպարկեշտ դատողություն Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը Ժողովրդի ոգևորությունն ու հավատը մեծ է․ շարժումն արդյունք կտա․ զոհված հերոսի հայր Ոչ ոք չփորձի ինքը հարց լուծել փողոցում․ միջադեպ պարեկների հետ շարժման ժամանակ (video) Սա հայապահպանության պայքար է․ ես հավատում եմ այս շարժմանը․ Գոհար Մելոյան (video) Այդ տհաճ երիտասարդի դեմ Միկա Բադալյանը որևէ հանցանք չի գործել․ Կարապետ Մինասյան (video) Արցախցիներին սպառնում են չմասնակցել Սրբազանի երթին՝ զգուշացնելով, որ կզրկեն օգնություններից․ արցախցի (video) Տարոն Չախոյա՛ն, բերդում փտելու ես․ Արա Վարդանյան (video) Փաշինյանն սկսել է ինքն իրեն խաբել․ Բագրատ Սրբազան (video) Ուզում են խփել համաժողովրդական շարժմանը. կիրանցեցի (video) «Գյումրու պարեկային անսամբլը միգալկեքով․․․» (video) Է թող կանչեն Արշակ սրբազանին ԱԱԾ, ինձ էլ թող կանչեն. ի՞նչ է եղել․ Միքայել Սրբազան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am