«Ուշադիր կլինեք, հաջորդ հնարավոր հանդիպումների ժամանակ բումերանգի էֆեկտ չստանանք. Նման դրվագները դժվար են մարսվում»
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվս մեկ դիտարկում Մյունխենից:
Ալիևին սենյակում սպասացնելու կադրերը, իհարկե, զվարճալի էին: Հայկական ՖԲ տիրույթն ահագին մեմեր ստեղծեց:
Բայց հուսամ, լավ եք հաշվել: Ուշադիր կլինեք, հաջորդ հնարավոր հանդիպումների ժամանակ բումերանգի էֆեկտ չստանանք: Նման դրվագները դժվար են մարսվում:
Մշտապես զգոն կպահեք արարողակարգի ծառայությունը»