Մայքլ Բլումբերգը 1,5 մլն դոլար է ծախսել մեմերի վրա` նախընտրական քարոզարշավի շրջանակներում
Forbes-ի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը 1,5 մլն դոլար է ծախսել մեմերի վրա` նախընտրական քարոզարշավի շրջանակներում, որոնք տեղադրել է հիմնականում Ինստագրամում:
Բլումբերգն օգտվում է շուրջ 30 մարդու ծառայություններից, ովքեր ակտիվորեն հրապարակում են քարոզչական նյութերը վառ ու հիշարժան ձևով: Mediakix մարքեթինգային գործակալության տվյալներով ՝ այն մարդիկ, ովքեր ունեն միլիոնից ավել հետևորդներ, մեկ հրապարակման համար պահանջում են շուրջ 10 000 դոլար, իսկ քաղաքական բնույթի թեմաներով` նույնիսկ 50 000 դոլար:
Փորձագետները կարծում են, որ նմանատիպ թեմաներով հրապարակումները ռիսկային են բլոգերների համար և նրանք կարող են կորցնել քաղաքական տարբեր հայացքներ ունեցող հետևորդներին: