Ես գրիչ տալիս եմ, բայց նաև հետ եմ վերցնում

Վերջին օրերի ամենաուշագրավ միջադեպը Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում հնչեցրած միտքն էր, թե Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել նրան, նա մերժել է, ապա երբ Թովմասյանը պահանջեց ապացույցներ ներկայացնել, վարչապետը մի գրիչի պատմություն ներկայացրեց հանրությանը՝ տարակուսանք առաջացնելով երկրում։ Փաստարկն այնքան «անհամարժեք» էր նախապես տված խոստումին, որ անգամ «Իմ քայլի» ֆեյսբուքաբնակ պատգամավորների ձայն-ծպտունը երկու օր է՝ չի լսվում։ Կցկտուր արձագանքներից բացի, մյուսներն ընդհատակ են անցել, որովհետեւ չգիտեն ինչ ասել եւ չեն կարողանում հավատալ՝ այս ամենը երա՞զ է, թե՞ իրականություն։

Հիշեցնենք, որ Կապանում վարչապետն ասել էր, որ Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել Փաշինյանին, ասելով, որ «քանի որ ես եմ Սահմանադրության էս տեքստի հեղինակը, եւ ես Ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, եւ մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ ինչեր, ինչեր, ինչեր․․․ նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել ա համապատասխան տեղը, որովհետեւ ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ո՛չ ունեցել եմ, ո՛չ ունեմ, ո՛չ էլ կունենամ»։ Երեկ մեզ հաջողվեց զրուցել «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, ով երկրորդեց վարչապետին․ «Այո, դա անհամաչափ պատասխան էր, ես դա հաստատում եմ»։

- Ի՞նչն էր անհամաչափ։


- Որ Հրայր Թովմասյանն օգտագործել էր պահը ոչ միայն մեկ անգամ, այլ, ըստ վարչապետի, բազմաթիվ անգամներ, եւ իրեղեն ապացույցով հիմնավորված էր այդ անգամ, որ Թովմասյանը վարչապետի հետ ցանկացել է մտնել այն իրավահարաբերությունների մեջ, ինչը հարիր էր նախկին իշխանությունների ժամանակ։

- Այսինքն՝ «վարչապետ ջան», «Փաշինյան ջան» արտահայտությունները կաշառքի ու քծնանքի ապացո՞ւյց են, թե՞ գրիչն է խնդիրը։ Ի դեպ, շատերը հիշեցին, որ Նիկոլ Փաշինյանն էլ է նախկիններից շատերի հետ շփվել, ջան ասել՝ ջան լսել, նվերներ ստացել, նկարվել հետները, գործուղումների մեկնել, հիմա ասեն՝ կաշառե՞լ են իրեն։

- Բոլորը բոլորի հետ շփվել են, ես դա չեմ բացառում։ Խոսքն այն մասին է, երբ ժուռնալիստները վարչապետին հարցեր են տալիս, ինքը պատասխանում է։ Վարչապետն այդ մասին չի խոսել 5 օր, 10 օր առաջ կամ ավելի շուտ։ Խոսեց, երբ եղավ դրա անհրաժեշտությունը, այսինքն՝ պետք չէ ինչ-որ մարդկանց սրբերի դասին դասել, ոչ երկրային մեղքերից ազատել։ Միգուցե առիթը չլիներ, վարչապետն այդ մասին չասեր էլ, բայց երբ որ այդպիսի հարցեր են առաջանում, Հրայր Թովմասյանը պատրաստվում է նաեւ դատի տալ։

- Եթե Թովմասյանն այլ փոխհարաբերությունների մեջ էր ուզում մտնել, ինչո՞ւ էր այսքան ժամանակ վարչապետը լռում։ Ինչպես նաեւ չասացիք՝ Փաշինյանը նախկիններից ում «ջան» է ասել, հիմա կարո՞ղ են իրեն մեղադրել քծնելու, շողոքորթելու, ծառայություն առաջարկելու մեջ։

- Եթե «ջան» բառն օգտագործում ես այն կոնտեքստում եւ այդ ընթացքում նաեւ նվեր ես մատուցում, այսպես կոչված՝ նվեր, որը հարկադրական նվեր է, խնդիր է առաջացնում։ Թե չէ մենք գիտենք՝ «ջան» բառը երբ ենք օգտագործում։

- Տեսանյութից երեւում է, որ Հրայր Թովմասյանը չի պարտադրել Փաշինյանին վերցնել այդ գրիչը, վարչապետը գրիչ չուներ, կողքին նստած ՍԴ նախագահը փոխանցել է իրենը, եւ հետո՝ եթե դա կաշառք էր, ինչո՞ւ էր Փաշինյանը վերցնում, ապա նաեւ լռում։

- Համացանցում մի կտոր է եղել, բայց այդ ամբողջը երկար ժամանակ է տեւել, վարչապետը գրիչի կարիք է ունեցել, Հրայր Թովմասյանը տվել է, բնականաբար, ցանկացել է վերադարձնել, բայց Թովմասյանը հրաժարվել է վերցնելուց՝ ըստ երեւույթին, դա հարկադրական նվեր է դարձել վարչապետին։

- Բայց գրիչը ո՛չ ծեծելով է տվել, ոչ՛ բռնի գործողություններով։

- Վարչապետը, առաջնորդվելով քաղաքակրթության նորմերից, գրիչը չի թողել սեղանի վրա, չի շպրտել ինչ- որ մի ուղղությամբ, վերցրել է իր մոտ, որ մարդը չվիրավորվի։ Ստացվում է՝ ինքն օգտակար եղավ այդ պահին վարչապետին, այո՝ եղավ, այս մասին է խոսքը, եւ շարունակություն չպիտի ունենար։

- Այսինքն՝ դա նշանակում է ծառայությո՞ւն մատուցել, Փաշինյանն այլ բաներ էր հայտարարում, թե առաջարկել է ծանոթացնել Սահմանադրության խութերին եւ այլն։

- Դա մի էպիզոդն է, որով վարչապետն ունի փաստական ապացույցներ։ Միգուցե կան այլ էպիզոդներ, երբ վարչապետին միջնորդավորված ասել է Հրայր Թովմասյանը, բայց հիմա դժվար է ապացուցելը։

- Եթե ձեր քաղաքական հակառակորդներից մեկը գրիչի կարիք է ունենում, դուք չե՞ք տալիս։

- Ես տրամադրում եմ գրիչ, բայց նորից հետ եմ վերցնում։

- Երբեւէ չի՞ եղել, որ ասեք՝ պետք չէ։

- Նախ համեմատությունը ճիշտ չէ, ես վարչապետ չեմ, իր կարգավիճակն ուրիշ է, իր հետ շփումները, իր հետ հարաբերվելը պիտի մի քիչ նրբանկատ լինենք, ամեն ժեստը մի բան նշանակում է, իսկ ես շարքային քաղաքացի եմ։ Կարող է եւ թողած էլ լինեմ գրիչ, իմ գրիչները սովորական գրիչներ են։

- Ձեր քաղաքապետին էլ «ԿամԱԶ»-ներ են նվիրել գործարարները՝ դրա դիմաց ինչ-ինչ փոխհատուցումներ ստանալով, հիմա դա կաշա՞ռք է, թե՞ ոչ։

- Քաղաքապետին չեն նվիրել, այլ՝ քաղաքապետարանին։ Եթե ապացույց լինի, որ այդ «ԿամԱԶ»-ներից մեկը Հայկ Մարությանը տարել է իրենց տուն կամ նվիրել իր ազգականին, ես կհամաձայնեմ, բայց դրանք ստացել է քաղաքի համար։

- Պարոն Աղազարյան, համաձայն չե՞ք, որ վարչապետի փաստարկներն այնքան անլուրջ են, որ «Իմ քայլը» պետք է նոր վարչապետ ընտրի իր թիմից, ինչպես Արթուր Վանեցյանը հորդորեց՝ երկրի անվտանգության խնդիրներից ելնելով։

- Մեր երկիրն ու անվտանգությունը շատ ապահով են ու երբեք այսքան ապահով չեն եղել, ու չկա նման խնդիր։ Մենք էլ չենք պատրաստվում Վանեցյանի հրահանգները կատարել։

- Անվտանգության խնդիր չէ՞, որ երկրում հաստատվել է այնպիսի մթնոլորտ, երբ ձեր կուսակիցը կարող է թիրախավորել ՍԴ նախագահի աղջկան, կոչեր անել նրա վերաբերյալ։

- Ես, իհարկե, դատապարտում եմ այդ պահվածքը, երիտասարդ է, սխալվել է, պիտի ներողամիտ լինենք, բայց կարծում եմ, որ մենք չենք այդ մթնոլորտը ստեղծել, դա արդյունքն է անցածների արձագանքի, բա նայեք, թե նախկինների կողմից ինչ գոտկատեղից ներքեւ հարվածներ են գալիս, երիտասարդ է, ինչ-որ բան դուրը չի եկել, որ այդպիսի պոռթկում ունեցավ։

hraparak.am

դիտվել է 736 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, դու ո՞նց ես մոռանալու քո աղջիկ երեխու հայացքը․ ազատամարտիկ (video) Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞ Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ» Տավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել» Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան Նիկո՛լ, դու չես հասկանու՞մ՝ քո երեխեքի համար էլ դու արդեն պապա չես․ քաղաքացի (video) «Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար Պողոսյան Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան» Կիրանցիներին միացած զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան Երեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները ՀՐԱՏԱՊ․ Սեյրան Չիլինգարյանը՝ Ոսկեպարից․ իրավիճակը լարված է (video) Գնդապետը`ոստիկանների լուսաձայնային նռնակներ նետելու,մեքենայում թաքնված անձանց, Մհեր Գրիգորյանի մասին (video) Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է ԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են Իսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա Ղազարյան «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am