Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2022 թ. օգոստոսի 4-ի N 1220-Լ որոշման մեջ: Ըստ պարզաբանման, ներկայում էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվում է գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված քաղաքականություն՝ համաձայն կառավարության ընդունած համապատասխան իրավական ակտերի։ Նշվում է, որ որոշման ընդունումից հետո ծրագրի շրջանակներում դիմել է երկու տնտեսվարող:

Ելնելով գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման ներկա անբավարար վիճակից՝ կառավարությունը քայլեր է ձեռնարկում հողերի չօգտագործման խնդրի լուծման ուղղությամբ և փորձում է գտնել ուղիներ գյուղացիական տնտեսությունների կառուցվածքի ու հողօգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով։ Այս առումով հողերի խոշորացմանը միտված 2 պետական օժանդակության ծրագրերի փորձը ցույց է տվել, որ առավել արդյունավետ է աջակցել հողամասերի միավորմանը՝ փոխհատուցելով ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը: Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի կադաստրային արժեքը ջրովի և անջրդի վարելահողերի համար միջինը կազմում է 2 մլն 293 հազար դրամ: Ներկայացվող նախագծի հիմնական նպատակն է պետական աջակցության միջոցով խթանել գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը։

Մասնավորապես, նախատեսվում է 5 հա և ավելի մակերեսով հողերի միավորման դեպքում տրամադրել պետական աջակցություն փոխհատուցման պայմանագիրը կնքելուց հետո ձեռք բերված առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով՝ ծրագրի պահանջներին համապատասխան միավորում իրականացնելու դեպքում: Միաժամանակ միավորվող հողամասի չափից կախված փոխվել է միավորման անհնարինությամբ պայմանավորված չմիավորվող հողամասերի քանակը և հստակեցվել է ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

Նախագծի ընդունման կապակցությամբ պետբյուջեում լրացուցիչ ծախսեր չեն նախատեսվում, ծրագիրը կիրականացվի էկոնոմիկայի նախարարությանը 2024 թ.-ի համար պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին, իսկ հետագա տարիների համար անհրաժեշտ կանխատեսվող ֆինանսավորումը կներկայացվի միջնաժամկետ ծախսային ծրագրի և բյուջետային հայտի շրջանակում։ Հաշվի առնելով, որ 2024 թ.-ին բյուջեով հաստատվել է 300 մլն դրամ, իսկ 1 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի միջին կադաստրային արժեքը կազմում է 2 մլն 293 հազար դրամ, ուստի նախագծով նախատեսված չափով աջակցություն ցուցաբերելու դեպքում նախարարության գնահատմամբ ձեռք կբերվի և կմիավորվի շուրջ 430 հա հողատարածք:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Բագրատ Սրբազանին մոտեցավ և Շարժմանը զորակցություն հայտնեց քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի մայրը «Հո դուք հողատո՞ւ չեք»․ ՔՊ-ականն՝ ընդդիմությանը Հանրապետության հրապարակը այս պահին (video) Ես Նիկոլին չեմ հաշվում որպես մարդ․․․ արցախցիները Հանրապետության հրապարակում են (video) Ճշմարտության երթը նաև հստակ ուղերձ է աշխարհին ՝ Հայաստանը ծնկի եկած, հուսալքված և հանձնված չէ․ Վարդան Ոսկանյան Նիկոլն ով է, սա ոչխար է, դավաճան մեր ազգի համար․ քաղաքացիները Հանրապետության հրապարակում են (video) Այս շարժման արդյունքում մենք վերագտնելու ենք մեր միասնությունը․ երթի մասնակից (video) Հանրապետության հրապարակում գրեթե տեղ այլևս չկա Նախագահականի ու Ազգային ժողովի շենքերը շրջապատված են ոստիկաններով Կարեն Ջալավյանը (Քյոխ) եւս միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին Ո՞վ է նման բան տեսել՝Նիկոլը մեզ պատերազմով է վախեցնում,մեր տուն, տեղ, գերեզմաններ հանձնում․ քաղաքացի (video) Շարժմանը միացան Վարդան Օսկանյանը, Արա Այվազյանը, Աշոտ Ղուլյանը Օրը ցերեկով աչքը բաց էս Նիկոլը երկիրը հանձնում է ադրբեջանցուն․ քաղաքացին՝ Հրապարակից (video) Կառավարության շենքի մոտ՝ այս պահին Իշխանափոխությունից հետո սահմանազատմանը մասնակցած մարդիկ կանգնելու են պատասխանատվության առաջ․ Չալաբյան Արփի Դավոյան, դու իսկի չգիտես՝ պատարագն ինչ է․ Անաիս Սարդարյան (video) Ոստիկանապետը հանրահավաքի մասնակիցներին հորդորեց թույլ չտալ այնպիսի արարքներ, որ ոստիկանությունը բռնի ուժ կիրառի Էս ոչխար դավաճան ա, պիտի թույլ չտանք՝ մեր սրբության կորուստը․ պատերազմի մասնակից (video) ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարման արդյունքում պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու գործն ուղարկվել է դատարան. ՔԿ Եթե Հայաստանում չփոխենք իշխանություն, ամիսների ընթացքում ունենալու ենք լիարժեք թուրքական վերահսկողություն ու դատարկված Հայաստան․ Վարուժան Գեղամյան «Վահե Ղազարյան, մի փչացրեք էդ տղաներին». Բագրատ Սրբազան (video) Վահե Ղազարյան, Ձեզ եմ դիմում՝ դադարեցրեք ապօրինություններ գործելը․ Բագրատ Սրբազան Ոստիկանական զորքերը Հրապարակում են․ ի՞նչ է ասում ոստիկանության պետը (video) Մարդիկ հոգնել են թշնամանքից, այս պայքարը բոլորի համար է. Գերասիմ Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am