Գրիչ, մրիչ, ցրիչ...

Ով՝ ով, բայց Նիկոլ Փաշինյանը չի կարող չգիտակցել, որ արդեն հանրահայտ «գրչապատումը» այն փաստը կամ տվյալը չէ, որ կհիմնավորի ՍԴ նախագահի հասցեին արած իր վարկաբեկիչ արտահայտությունները: Եվ այդ հարցը, ամենայն հավանականությամբ, հասնելու է դատարան՝ հաշվի առնելով Հրայր Թովմասյանի փաստաբանական խմբի ներկայացուցչի հայտարարությունը, որ իրենք արդեն հայցադիմումն են պատրաստում:

Բոլորին, անգամ տխրահռչակ ֆոտոշոփած (մոնտաժված) «լուսանկարը» տարածողներին, նույնիսկ «գրչի» արժողության մասին «ցնցող» հայտնագործություններ շրջանառողներին հասկանալի է, որ գործ ունեն ֆեյք կամ պարզ ասած՝ շինծու «փաստերի» հետ:

Տրամաբանական հարց է ծագում, թե ի՞նչ իմաստ ունի՝ տարածել «տեղեկություններ», որ տեղեկություններ չեն, վկայակոչել «փաստեր», որ փաստ չեն, այլ ավելի շուտ՝ ծաղր են փաստականության ու ողջախոհության, սեփական խոսքի արժեքի գիտակցման ու պատասխանատվության նկատմամբ:

Միջանկյալ այն ցածր դրսևորումը, երբ Երևանի ավագանու իշխանական խմբակցության երիտասարդ անդամներից մեկը հանրային հարթակում, այսինքն՝ հրապարակավ կոչ է անում յուրայիններին «ինքնադրսևորվել» ՍԴ նախագահի դստեր սոցցանցային էջում, (առնվազն) գալիս է լրացնելու վերը ծագած տրամաբանական հարցի ենթատեքստը:

Տողերիս հեղինակին այնպես է թվում, որ ինչ-որ միջոցառման ժամանակ Հրայր Թովմասյանի կողմից Նիկոլ Փաշինյանի տված գրիչի վրա հյուսված «պատումը», ինչպես նաև՝ ՍԴ նախագահի դստեր դեմ տմարդի դրսևորումը միասնական նույն խնդրի լուծմանն են ուղղված: Իսկ խնդիրը, ըստ իմ ենթադրության, նույն վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի կողմից Հրայր Թովմասյանի հասցեին հնչեցրած վիրավորական ու վարկաբեկիչ նպատակ ունեցող արտահայտությունները, կներեք, խոսակցական բառի համար՝ «ցրելն» է:

Մինչ հանրային հարթակներում ակտիվ քննարկումները ծավալվում են մի հարցի շուրջ, նետվում է մեկ այլ, ավելի անհեթեթ ու ջրիկ թեմա, հետո՝ ավելի ցինիկ և ուշադրություն գրավող դրսևորում, այնպիսին, որ կողքով ոչ մեկն անտարբեր չանցնի: Հետո՝ մեկ այլ բան: Եվ արդեն երկրորդ կամ երրորդ ոլորանի վրա շատերը հասցնում են մոռանալ, թե «ինչի համար էին հավաքվել» (մանավանդ, որ շարունակ ակտիվ շեղման գիծ է տարվում), մյուսները արդեն խճճվում են շերտ-շերտ ավելացող թեմաների ու հարցադրումների մեջ, երրորդները պարզապես ձանձրանում ու մի կողմ են քաշվում «մաղով ջուր կրելու» այդ պրոցեսից: Իսկ մի քանի օր անց արդեն բոլորովին այլ հարցեր են ուշադրություն գրավելու: Եվ այն պահին, երբ կամ եթե հայցը դատարան հասնի ու դատական նիստ լինի, շատ-շատերը չեն էլ հիշելու, թե ինչ էր եղել, ինչն ինչից հետո էր եղել:

Ըստ այս վարկածի, մյուս, իսկ ավելի ճիշտ՝ հիմնական նպատակային մոտեցումն այն է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի անունը որքան հնարավոր է հաճախ ու շատ հոլովվի բացասական ենթատեսքտում ու մակդիրներով: Այնպիսի բառերի հետ, ինչպիսիք են՝ «կոռուպցիա», «քծնել», «շողոքորթել» և այլն: Նույնիսկ հակադարձողները կարող են նպաստել դրան, եթե կրկնեն Փաշինյանի հնչեցրածը: Որևէ մեկին վարկաբեկելու կամ ցեխոտելու նպատակով կիրառվող հակաքարոզչական տեխնոլոգիաների շարքում սա, թերևս, ամենից հին ու անվրեպ գործողն է: Դրա նպատակը դատարանում բան ապացուցելը չէ, այլ որքան հնարավոր է՝ հանրային լայն շրջանակների ընկալման մեջ թիրախավորված անձի անունը բացասական բնորոշումների հետ փոխկապացված մխելը:

Այնպես որ, «գրիչ-մրիչ-ցրիչ» դրսևորումը, չնայած իր ամբողջ պարզունակությանն ու մակերեսայնությանը, բավականին արդյունավետ կարող է գործել: Բայց արդյունավետ՝ միմիայն կոնկրետ անձի կամ նեղ շրջանակի շահերն սպասարկելու համար:

Խորքում դա հանրակործանարար երևույթ է: Բանն այն է, որ իշխանականները կամ նրանց հարող շրջանակները, «աջակցության խմբերը», որդեգրած լինելով «նպատակն արդարացնում է միջոցները» գործելակերպը, բացում են հոգեմտավոր ռադիացիայի արկղիկներ, ու այդ ամբողջ թունավոր ճառագայթումը ամենից առաջ խոցում է բացողներին (բարոյական տեսակետից՝ սպանում), ապա՝ քանդում-ավերում է հասարակության նկարագրի այն ներքին սահմանագծերը, որոնք չի կարելի անցնել ոչ մի դեպքում:

Նեղ ու այսրոպեական խնդիրների ետևից ընկած իշխանական վերնախմբին, սակայն, դա առանձնապես չի անհանգստացնում: Իսկ երբ սկսի անհանգստացնել, շատ ուշ կլինի, ցավոք, արդեն՝ բոլորի համար:

Արմեն Հակոբյան

դիտվել է 1070 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am