Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի կամ այլ հակաօրինական միջոցներով իրենց իրավունքները պաշտպանելու փորձերից
Բարձրացված հարցը քննարկվում է համակողմանիորեն՝ իրավունքների խախտման կամ խտրական վերաբերմունքի որևիցե դրսևորում բացառելու նպատակով։ Միաժամանակ սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի կամ այլ հակաօրինական միջոցներով իրենց իրավունքները պաշտպանելու փորձերից և նման միջոցներով ընդունված իրավաչափ որոշումները փոխելու պատրանքներից։
Նման մոտեցում ցուցաբերող զինծառայողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից