Նիկոլ Փաշինյանի հույսը Ալիևն է

Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խայտառակ գնահատական հնչեցրեց իր քաղաքական թիմի վերաբերյալ: Պատասխանելով հարցին` գո՞հ է արդյոք ԱԺ- «Իմ քայլը» խմբակցության աշխատանքից` Փաշինյանը հայտարարել է, թե «Իմ քայլը» խմբակցության աշխատանքի ամենապերճախոս գնահատականը տվել է ոչ ավել-ոչ պակաս, Ադրբեջանի նախագահը: Ըստ Փաշինյանի` Ալիևը լուծարել է իր երկրի խորհրդարանը, ըստ էության, ընդունելով, որ երկրի խորհրդարանը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: «Նա խնդիր է դրել, որ Ադրբեջանի խորհրդարանում պետք է լինեն երիտասարդներ, ում կրթական ցենզն ավելի բարձր կլինի, ով միջազգային ատյաններում ավելի հաղորդակցվող և ընկալելի կլինի: Այս պահանջը ձեր կարծիքով որտեղի՞ց է առաջացել, առաջացել է ՀՀ խորհրդարանի, մասնավորապես, մեծամասնության միջազգային գործունեությանը հետևելու արդյունքում: Սա է գնահատականը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Իսկապես խայտառակ վիճակ է. փոխանակ խորհրդարանական մեծամասնությունը փորձեր շահել ՀՀ իրեն ձայն տված ՀՀ քաղաքացու համակրանքն ու գոհունակությունը,  առաջացրել է Ալիևի հիացմունքը: Հետաքրքիր է` Նիկոլ Փաշինյանին որտեղից նման ինֆորմացիա, թե Ալիևը զմայլված է Հայաստանի խորհրդարանական մեծամասնության աշխատանքով այն աստիճանի, որ ուզում է դրա կրկնօրինակից ինքն  էլ ունենալ: Տեսնես այդ մասին Ալիևը վերելակային հանդիպումների ժամանա՞կ է ասել, ուղիղ հեռախոսկապո՞վ, թե՞ սա Փաշինյանի հերթական սուտն է: Հավանաբար, կարճ ժամանակ անց, ադրբեջանական կողմը կանդրադառնա այս էժանագին բլեֆին` անհարմար դիսկուրսի մեջ ներքաշելով մեր երկրին:

Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Փաշինյանը նշել է, որ այս պահին դրա քաղաքական նախապայմանը չկա: Ըստ նրա կանխավարկածի՝ ՀՀ-ում կանցկացվեն հերթական խորհրդարանական ընտրությունները. «Արտահերթ ընտրությունների վերաբերյալ Սահմանադրությունում կոնկրետ մեխանիզմներ են դրված, որտեղ եք տեսել, որ ոչ մի քաղաքական նախադրյալ չլինի, և հանկարծ ինչ-որ մեկը որոշի արտահերթ ընտրություններ անցկացնի, խաղուպար չէ»:

Մամուլի հրապարակումները, թե «Իմ քայլը» խմբակցության հետ 1-2 օրվա պարբերականությամբ հանդիպումներ է անցկացնում և դժգոհություններ հայտնում խորհրդարանական մեծամասնության աշխատանքի վերաբերյալ, Փաշինյանն ամեն դեպքում չհերքեց: «Ես որքան հանդիպում եմ «Իմ քայլը» խմբակցության հետ, դուք իմանում եք: Կուզեի և իրենք էլ կուզեին, կարծում եմ, որ մեր շփումն ավելի հաճախ լիներ: Մեր քաղաքական թիմն անհատների, ազատ մարդկանց քաղաքական թիմ է և քննարկումների ընթացքում դրվագներ են լինում, որ ես եմ դժգոհություն արտահայտում ինչ-որ բանից, դրվագներ են լինում, որ իրենք են դժգոհություն արտահայտում: Դա պրոբլե՞մ է, բա սովոր ենք նրան, երբ ոչ մի քննարկում, բողոք չկա, բոլորը գոհ են, երջանիկ են: Ես ինքս իմ աշխատանքից երբեք գոհ չեմ եղել և կյանքում գոհ չեմ լինելու: Հետևաբար, քչանում է հավանականությունը, որ ես ուրիշի աշխատանքից շատ գոհ կլինեմ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Իրականում սա քաղաքական բլեֆ էր յուրայինների հանդեպ, որովհետև սեփական անձին ինքնաքննադատաբար վերաբերվելը այլ բան է, քաղաքական թիմին տրված գնահատականը` բոլորովին այլ: Փաշինյանը նաև հայտարարել է, թե այսօրվա խորհրդարանի ինտելեկտուալ նշաձողը չի կարելի համեմատել նախկին Ազգային ժողովի հետ: Իսկապես չի կարելի, որովհետև բոլոր թերություններով հանդերձ, նախկին խորհրդարաններն ունեցել են ավելի որակյալ ընդդիմություն, իսկ այն ժամանակվա մեծամասնության գոնե 30 տոկոսը եղել են կայացած քաղաքական գործիչներ, որոնց գոնե կարելի էր քաղաքական դիսկուրսի հրավիրել: Մի բան, որ այսօր չկա: Տոկոսային հարաբերությամբ այսօրվա մեծամասնության կայացած գործիչներին կարելի է մատների վրա հաշվել: Իսկ ամենակարևորը, նախկինում երբեք խորհրդարանի մեծամասնության աշխատանքը գնահատելիս Ալիևին որևէ մեկը չի վկայակոչել:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 2730 անգամ
Լրահոս
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել Հրազենային վնասվածքից մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր, 3 երեխաների հայր Հանրապետությունում սպասվում է անձրև, ամպրոպ ու քամու ուժգնացում Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը Հայաստանում երկրաշարժ է եղել Ռուսաստանը հատուկ գործողություն է սկսել ՆԱՏՕ-ի սպառնալիքներից պաշտպանվելու համար․ Պեսկով Աշխարհն, ավելի քան երբևէ, մոտ է միջուկային պատերազմին․ Լուկաշենկո Երևան-Աշտարակ ճանապարհին «Mercedes»-ն անհայտ հանգամանքներում հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների վրա Գործող իշխանությունը Հայաստանը թողել է առանց դաշնակիցների. Անդրանիկ Թևանյան Սուտասանների թագավորության արքայից արքա տիտղոսին դժոխքում ոչ մեկ չի մոտենում. Սոս Հակոբյանը՝ Փաշինյանին Թե բա՝ կիրանցիները գոհ են սահմանազատման արդյունքներից. գոնե 50 %-ին հարցրե՞լ եք գո՞հ են թե՞ ոչ. կիրանցի Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ» Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան «Սա ասուլիսի «մեխերից» մեկն էր, եթե ոչ առանցքայինը՝ կոմպրոմատների ակնարկ, ընդ որում՝ ոչ միայն լոկ մեկ մարդու ուղղված». Հակոբ Բադալյան 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոց Կտրվեր այս ձեռքս, որ քեզ ընտրել եմ․ Քաղաքացին՝ Փաշինյանին Հնարավոր է, հիմա սահմանազատումը կանգնեցրել են, որ հետո ավելի վատ բանով մեզ անակնկալի բերեն․ կիրանցցի Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը․ Պարտավոր եմ և գնում եմ Եկեղեցու կանչով․ Մետաքսե Հակոբյան «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը ավտոերթ է իրականացնում Գյումրիում (Տեսանյութ) Ավտոբուս է այրվել Նորաշեն թաղամասում «Անգամ այս իշխանության օրոք դատարանը վճռեց, որ Մանե Գևորգյանը զրպարտել է Արթուր Վանեցյանին, Արման Բաբաջանյանն էլ դատարանում պարտվեց»․ Իրավապաշտպանը փաստեր է հիշեցնում Եվրոպայի 30 քաղաքներում տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am