Փաշինյանին շատախոսալիսները հակացուցված են. ձանձրալի են դարձել այդ «զրիցները»

Վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կապանյան ասուլիսը առանձնապես չտարբերվեց նախորդ բազմաժամյա շատախոսալիսներից: Անկեղծ ասած, արդեն մի տեսակ մոնոտոն ու ձանձրալի են դարձել այդ «զրիցները»:

Առհասարակ, եթե ասելիքը ժամեր է տևում, մանավանդ, եթե բանախոսը գրեթե ամենօրյա ռեժիմով հանրացանցային հարթակներում, խորհրդարանում, կառավարության նիստերի ընթացքում խոսում ու խոսում է, դա անլրջացնում է նրա խոսքն առհասարակ: Եթե անգամ կան կարևոր շեշտադրումներ (իսկ դրանք, ուզես-չուզես, չեն կարող չլինել` ելնելով թեկուզ միայն Փաշինյանի զբաղեցրած պաշտոնի պարագայից), ապա դրանք տարրալուծվում են քաղաքակրթության ու զուգարանակոնքի մասին պապական տան հեռավոր արտաքնոցի տրավմատիկ հիշողությունների պրիզմայով անցկացված դարակազմիկ դատողությունների հորձանուտում:

Կոնկրետ Փաշինյանին շատախոսալիսները հակացուցված են, քանզի կրկնվող ասելիքի ու «հանցավոր ռեժիմի», «ռևանշիստ նախկինների» մեղադրական սխեմայի պայմաններում արագորեն ձանձրացնում են: Բայց, որ ամենից էականն է, ցանկացած հարցում ի ցույց են դնում վարչապետի պաշտոնն զբաղեցնող գործչի մակերեսային պատկերացումները, դիլետանտիզմն ու պարզունակ մանիպուլյացիաների դիմելու անզուսպ հակումը:

Նորմալ հարցեր են տալիս, բայց Փաշինյանը պատասխանը հանգեցնում է Հայկո-Մկոյի «կարգին» սքեթչներին, թե՝ «յութուբով պոիսկ տվեք» այդ սքեթչը նայեք, բոլոր հարցերի պատասխանները այնտեղ կան:

Սահմանադրական «կոստյումից» են հարցնում, այնպիսի ցրող պատասխան է տալիս, որ ավելի լավ է՝ սքեթչներից խոսեր:

Կեղծված ընտրությունների մասին դատողություններ է անում, բայց ինչ-որ չեմ մտաբերում, թե 1995 կամ 1996 թվականների ընտրակեղծարարներին պատասխանատվության կանչելու նախաձեռնություն ցուցաբերած լինի:

Ամենից դիպուկ ինքնաբնութագրականը Նիկոլ Փաշինյանի երեկվա այն ֆրազն է թերևս, որ ասաց, թե՝ կոնկրետ բան ո՛չ նկատի ունեմ, ո՛չ նկատի չունեմ: Դե գնացեք ու ինչպես կկամենաք՝ ընկալեք: Հեղաշրջո՞ւմ էին նախապատրաստում ինչ-որ մութ ուժեր: Թե բա՝ ռևանշ էին ուզում անել: Ախ, ահա՜ թե ինչ: Ոչինչ:

Շքեղ է, իհարկե, նրա այն հնարքը, երբ մի մանիպուլյատիվ հայտարարությունը հիմնավորելու համար իր մեկ ուրիշ մանիպուլյատիվ հայտարարությունն է վկայակոչում:

Շատ հավանեցի նաև գունագեղության նրա ընկալումը: Գունա-գեղ, այսինքն՝ գեղերը, կներեք, գյուղերը, պետք է գունազարդել: Վերցնենք ներկերն ու «ջրենք» հայրենի գյուղերը: Հաճելի է տեսնել, որ գունավորման կարևորության մասին խոսում է մեկն այն շրջանակների ներկայացուցիչներից, որ ոչ այնքան վաղուց ծաղրուծանակում էին մետրոյի վագոնները ուրարտական մոտիվներով նախշազարդելը կամ մայրաքաղաքի շենքերը ներկելը:

Բուհերում հայերենի ու հայոց պատմության հարցին է անդրադառնում, էլի՝ մակերեսային ու խիստ սուբյեկտիվ դատողություններ: Խնդրի բովանդակության միտումնավոր խեղաթյուրում, թե չպիտի գան՝ բուհում հայերեն սովորեն: Հետաքրքիր է, իսկ ինքը, որ դպրոցից հետո համալսարանում հայերեն և հայ գրականություն էր անցնում, այդ դասաժամերը բոյկոտո՞ւմ էր: Չէ՞ որ դպրոցում արդեն անցել էր հայոց լեզու էլ, հայ գրականություն էլ, պատմության մասին էլ չասեմ:

Մի խոսքով՝ հերթական շատախոսալիս: Ու՝ ոչինչ:

Արմեն Հակոբյան

դիտվել է 634 անգամ
Լրահոս
Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am