Հաջորդ Ամանորին տոնակատարությունների համար ավելի մեծ գումար կհատկացնենք. Փաշինյան
«Հաջորդ տարի ամանորյա տոնակատարությունների անցկացման համար ՀՀ կառավարությունն ավելի շատ գումար է հատկացնելու: 271մլն դրամի փոխարեն հնարավոր է կրկնակին ծախսենք: Այս տարի դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն: Հաջորդ տարի ոչ թե 9 մլրդ հավելյալ դրամաշրջանառություն կապահովվի, այլ 20, 25, 30 մլրդ: Ես սա այսօր ասում եմ, որ մեր հարգելի քննադատները պատրաստ լինեն, որ հաջորդ տարի այդ գումարը պատրաստ ենք կրկնապատկել: Արդեն համապատասխան հանձնարարություն տրվել է վարչապետի աշխատակազմին, նախարարություններին, որպեսզի գնանք այս ճանապարհով: Դա ոչ միայն հնարավորություն կտա ավելի մեծ թվով զբոսաշրջիկների հրավիրել մեր երկիր, այլեւ կօգնի, որ ՀՀ քաղաքացիները մնան, եւ Ամանորը տոնեն Հայաստանում: Դա իր հետ կբերի ավելի մեծ ապրանքաշրջանառություն »,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ: