Պետական կառավարման համակարգն անհիմն ուռճացած է․ Տիգրան Ավինյան
«Հայաստանում պետական կառավարման համակարգն անհիմն ուռճացած է։ Հայաստանում անհրաժեշտ է պետական կառավարման նոր ձեւ ստեղծել։
Մենք շարունակում ենք պնդել, որ կառավարման համակարգն ուռճացած է, եւ որ այն պետք է օպտիմալացվի, դառնա դինամիկ եւ արդյունավետ»,- ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին։
Ընդ որում, նա հայտնեց, որ օպտիմալացումը կիրականացվի ոչ միանգամիօց, այլ փուլերով։