«Հրաժեշտ ամենամեծ պատրանքին. սրանք մարդ չեն». Միքայել Մինասյան

Երբ տեղի ունեցավ «սիրո և թավշյա հեղափոխությունը», ապա ամենամեծ պատրանքն էր, թե այն տեղի է ունենում մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար։ Որ ամեն մարդ պետք է տեր լինի իր և երկրի ճակատագրին։ Որ ցանկացած փոփոխություն պետք է լինի «մարդակենտրոն»։ Հետևաբար, հենց այդ օրերին շռայլում էին խոսքեր ապրելու արժանավայել, ապահով, առանց տեսախցիկների ու կոռուպցիայի և, իհարկե, էժան գազով։ Ու այդ ամենն ապահովելու էր «տնտեսական հեղափոխությունը»՝ հսկայածավալ ներդրումներով, ստվերից դուրս եկած ու բյուջե մտած հարկերով ու աննախադեպ քանակի աշխատատեղերով։

Իրականում ի՞նչ եղավ։ Տեսախցիկները չվերացան, այլ ավելացան, երթևեկությունը ոչ թե կարգավորվեց, այլև վատթարացավ, ավելին՝ ներդրվեց դրակոնյան բալային համակարգը, գազը չէժանացավ, այլ շուտով կթանկանա, ներդրումները ոչ թե գոնե մնացին նույնը, այլև նվազեցին։ Արժանավայել ապրելու փոխարեն ամեն օր բողոքի ակցիաներ են անտրամաբանական որոշումների դեմ։ Ապահովության փոխարեն ունենք սարսափ, թե ինչ ունակությունների տեր մարդիկ են կայացնելու մեր երկրի անվտանգությանը վերաբերող որոշումները։

Բայց ամենամեծ պատրանքի փլուզումը վերը թվարկվածը չէ։ Ճակատագրի հեգնանքով այս իշխանության ամենամեծ ձախողումը իր ամենապոպուլյար կարգախոսի բացարձակ ֆիասկոն է։ Եթե այսօր որևէ կերպ կարելի է բնութագրել Հայաստանի մթնոլորտը, ապա դա «սեր և թավիշ» չէ։ Ներկա թշնամական, անհանդուրժողականությամբ և ատելությամբ լիցքավորված հանրային տրամադրությունները խենթանոց են հիշեցնում։ Հիմա մարդ նույնիսկ ամաչում է մտնել սոցիալական ցանցեր։ Հանրային հարաբերությունների և ցանցային գրառումների այսպիսի դրսևորումներից մարդ գետինն է մտնում։ Այս իշխանությունը, իր ֆեյքերի ու վճարվող գրառումներ կատարողների միջոցով ցանկացած երևույթ, նույնիսկ մահ, այնպիսի հանրային դիսկուրսի մեջ է դնում, որ շատերն անկեղծորեն չգիտեն ինչպես արձագանքել՝ ամոթանք տան, բանավիճեն, թե պարզապես հայհոյեն։

Բայց խնդիրն այստեղ «սիրո և թավշյա» մթնոլորտի ատելություն փոխակերպումը չէ։ Այլ որ հասարակությունն աստիճանաբար բացահայտում է պարզ մի ճշմարտություն։ Սրանք մարդ չեն, բառի ժողովրդական, ամենատարածված իմաստով։ Երբեք չեն եղել ու չեն լինի։

Սրանք մարդ չեն, որովհետև ի վիճակի չեն մարդկային պարզ կարեկցանքի։ Չեն ցավակցի ու չեն էլ ամաչի դրա համար։

Սրանք մարդ չեն, որովհետև չեն խնայում ոչ ընդդիմադիրների, ոչ սեփական ընտանիքները։

Սրանք մարդ չեն, որովհետև միայն ստում են։ Ստում համոզիչ, մեծ ու այնքան ժամանակ, մինչև չառաջանա նոր սուտ հորինելու կարիք։

Սրանք մարդ չեն, որովհետև իրենց իշխանությունը ստանալու համար արեցին ամեն ինչ, իսկ պաշտոնը պահելու համար պատրաստ են զոհաբերել ցանկացածին, քայլելով անցնել սրբության վրայով և ուրանալով բոլորին։

Սրանք մարդ չեն ու տղամարդ էլ չեն։ Թաքնվելով կեղծ օգտատերերի դիմակի տակ, բորենիների պես հարձակվում են, հայհոյում ու բարոյապես ոչնչացնում են իրենց հետ չհամաձայնողներին։ Հետո՝ առանց աչք թարթելու ստում, թե ֆեյքեր չունեն։

Սրանք մարդ չեն. մի փորձեք նրանց հետ աշխատել։ Նրանք Ձեզ կաշխատեցնեն, Ձեր արածը իրենց կվերագրեն, իսկ վերջում շնորհակալության փոխարեն կհեղինակազրկեն ու քրեական գործ կհարուցեն։

Սրանք մարդ չեն, որովհետև քաղաքական ընդդիմախոսների կամ մրցակիցների հետ միակ շփման ձևն ընտրել են տեռորը՝ անվերջ քրեական գործերը, ստուգումները և ուղիղ սպառնալիքները։

Սրանք մարդ չեն՝ մեդիայի շնորհիվ գալով իշխանության, այսօր բացահայտ սպառնալիքներով են խոսում իրենց նախկին կոլեգաների հետ։

Սրանք մարդ չեն, որովհետև տարածում են թշնամություն, գծում ամենազզվելի բաժանարար գծերը։

Սրանք իսկապես մարդ չեն։ Ու երևի չեն եղել երբեք։ Ու չեն դառնա ոչ մի պարագայում։ Սովորական չկայացած, երախտամոռ, կաշառակեր և սեփական քաղաքական հաջողությունից ագրեսիվացած խումբ է, որ նույնիսկ անկարող է նկատել, թե ինչպես է արդեն իսկ մսխել իր երբեմնի հաջողության երկու երրորդը։

Հետևաբար, սրանց պետք է հեռացնել՝ բոլորով, միասին, համատեղ ուժերով և շատ արագ, քանի դեռ վերջնականապես չեն կործանել երկիրն ու մարդկանց։ Ու պետք չէ անփոխարինելիության մասին հեքիաթներով թևաթափ լինել։ Թե՛ 2018-ի ապրիլը, թե՛ դրանից հետոն ու դրանից առաջն ամեն օրը ծնել ու ծնում են նաև պատիվ ունեցող ու մարդկայինը վեր պահող առաջնորդներ, ովքեր ունակ են տեր կանգնել ժողովրդի երազանքներին, այն երազանքներին, որոնք այդպես ոտնահարվում են այսօր։

Հ.Գ. Ի դեպ, ֆեյսբուքամոլությամբ տառապողների այս իշխանությունը ինքնամոռաց մոնիտորինգ է անում, թե ով է իմ գրառումները հավանում։ Այդ մարդկանց ուղիղ զգուշացնում են, ծնողներին են ահաբեկում, ամեն ինչ անում են, որ լայքերի քանակը քիչ լինի, որ գլխավոր ֆեյսբուքամոլին զեկուցեն, թե ինձ ոչ ոք չի հետևում ու կարդում։

Խնդրանք բոլորին. իմ գրառումները մի՛ հավանեք, մի՛ մեկնաբանեք, մի՛ կիսվեք։ Ես գիտեմ, որ դուք շատ եք։ Իրենք էլ գիտեն, որ դուք շատ եք։ Ու օրեցօր շատանում եք։ Իսկ իրենց մոտ օրեցօր ավելանում է վախը։ Վախն ու տագնապը։ Որովհետև հասկացել են, որ պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։ Եվ հատուցելու են մի ամբողջ ժողովրդի կատարելապես խաբելու համար:

Գրել է Միքայել Մինասյանը

դիտվել է 525 անգամ
Լրահոս
Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից Կիրանցի տարեց տղամարդը զգուշացնում է Փաշինյանին (video) Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am