«Ջահել տղա եմ, ես էլ եմ ուզում մաքուր շորերով, գալստուկով ու ջիպերով ման գամ». Մխչյանի բնակիչ
Եկել, խնդրում ենք, որ թողես՝ կով պահենք։ Սաղ ազգով եկել ենք ու վարչապետի կողքն ենք կանգնել, բայց մի հատ մեկդ լուսամուտը չբացեց, ասեր՝ էս իմ հարիֆ, տանջվող գյուղացին է։ Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ասաց Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչներից մեկը։ Նշենք, որ Մխչյանի բնակիչները բողոքում են օրենքի դրույթի դեմ, որով պարտադիր է դառնում անասունների մորթը կազմակերպել միայն սպանդանոցներում: