Ժիրինովսկին դատի է տվել Արամ Գաբրելյանովի News Media-ին
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին դատի է տվել ռուսաստանաբնակ լրագրող, հրատարակիչ Արամ Գաբրելյանովի News Media ընկերությանը: lenta.ru-ի հաղորդմամբ՝ դա եղել է «Русская служба новостей» ռադիոկայանի եթերում քաղաքական գործչի թեզի մասին Մոսկվայի պետական համալսարանի դոցենտ Բորիս Մեժուևի խոսքերի պատճառով: Նոյեմբերին Մեժուևը «կեղծված» էր անվանել Ժիրինովսկու թեզը: