ԿԳՄՍՆ աշխատողներն Արայիկ Հարությունյանի վրա են «ֆռում», ինքն էլ՝ մեր, քանի որ կապված է «Թումոյի» հետ. Կարեն Վարդանյան

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև հեռակա բանավեճը չի հանդարտվում: Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հայտարարեց, որ 2020 թ. համար նախարարությունը գումար չի նախատեսում հանրակրթական դպրոցներում տեխնոլոգիական նոր «Արմաթ» խմբակներ ստեղծելու համար՝ որակելով դա սաբոտաժ: Մինչդեռ, Կառավարությունը հայտարարել էր Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում տեխնոլոգիական լաբորատորիաներ ստեղծելու հանձնառության մասին:

Նախարարությունը, արձագանքելով Վարդանյանի հայտարարություններին, ներկայացրեց վերջին տարիներին պետության կողմից «Արմաթ» լաբորատորիաներին տրված գումարների վիճակագրությունը և ԻՏՁՄ-ին բնութագրեց «անվստահելի գործընկեր»: Մասնավորապես, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում նախօրեին գրառում էր արել, ըստ որի՝ 2019 թվականին 352,2 մլն դրամը նախատեսվել է որպես խմբակավարների աշխատավարձ, նույն թվականին հատկացվել է հավելյալ 834 մլն 250 հազար դրամ` թվով 284 նոր լաբորատորիաների սարքավորումների ձեռքբերման համար: Իսկ 2020 թվականի բյուջեով հատկացվել է 671,7 մլն դրամ, որը նախատեսված է 707 խմբակի համար. այս պահին գործում է 575 խմբակ:

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ 671.7 մլն դրամը նախատեսված է միայն խմբակավարների աշխատավարձի համար, իսկ նոր խմբակների համար 2020 թ. բյուջեով նախատեսված չէ:

«Բյուջեն բացեք, եթե գտնեք մի տող, որտեղ խմբակ ստեղծելու համար գումար է նախատեսված, ասեք՝ պարո՛ն Վարդանյան, ինչո՞ւ ես խաբում: Ոչ միայն «Արմաթի» անվամբ, այլ ընդհանրապես որևէ տեխնոլոգիական խմբակ ստեղծելու համար գումար չկա: Թեկուզ «Արմաթ» գրված չլինի, գրված լինի «դպրոցներում տեխնոլոգիական կրթություն», բայց չկա»,- նշեց Կարեն Վարդանյանը:

Հարցին՝ եթե 575 խմբակ է այս պահին գործում, ինչո՞ւ է նախարարությունը 707 խմբակի գումար տրամադրում, այն դեպքում, երբ չի նախատեսվում 2020 թ. նոր խմբակներ ստեղծել, Կարեն Վարդանյանը պատասխանեց. «Խմբակներ կան, որ 2, 3 կամ 4 հերթով են աշխատում, ինչպես նաև իրենք աճ են նախատեսել: Պայմանավորվածությունը հետևյալն է եղել Կառավարության հետ՝ մենք ինչքան խմբակ ստեղծենք, այդքան պետությունն աշխատավարձ պետք է տա: Հիմա այս գումարը նախատեսված է մինչև 2019 թ. և 2019-ից հետո ստեղծվող խմբակների համար»:

Կարեն Վարդանյանը նշեց, որ նախորդ տարի ներդրված 284 նոր խմբակների գործընթացը եղել է մրցութային կարգով և որևէ խնդիր չի առաջացրել միության համար. «Մեր մոդելն է ներդրվել, բայց մենք այդ ամենն արել ենք մրցույթով: Բոլոր մատակարարումները՝ եռաչափ պրինտեր, համակարգիչ, սեղան, աթոռ, բոլորը մրցույթով են եղել: Պետական ընթացակարգով հայտարարված մրցույթներ էին և ես փաստաթղթերն ուղարկել եմ պետությանը»,- ասաց նա:

Ստեղծված իրավիճակի նպատակը ԻՏՁՄ գործադիր տնօրենի խոսքով՝ նախարար Արայիկ Հարությունյանի՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության ցանկությունն է:

«Գործարքի մեջ է «Թումոյի» հետ: Մի անգամ արդեն եվրոպական 23 մլն դոլարը մսխել են և հիմա իրենց ավելի ձեռնտու է իրենց գործընկերոջ հետ աշխատել: ԵՄ-ն պետությանը 23 մլն եվրո գումար էր տվել դպրոցական ինժեներական կրթության համար և այդ 23 մլն եվրոյից 12.5 մլն-ը նախարարության համաձայնությամբ տրվել էր «Թումոյին»՝ նոր շենք կառուցելու համար: Պատկերացնո՞ւմ եք, կրթության փող են տալիս և մասնավոր կազմակերպության 12.5 մլն եվրո ես տալիս, ասում ես՝ շենք սարքի: Սա աբսուրդ է, որտե՞ղ է պետական մարմնի շահագրգռվածությունը եղել: 10.5 մլն եվրո էլ տվել են ինժեներական կրթության չափորոշիչները որոշելու համար, բայց որևէ պատկերացում չունենք, թե այդ գումարը որտեղ է ծախսվում և ովքեր են իրականացնում»,- նշեց Կարեն Վարդանյանը:

Նա կարծում է, որ 2020 թ. համար հանրակրթական դպրոցներում տեխնոլոգիական նոր խմբակներ ստեղծելու համար գումարներ չեն նախատեսվում, քանի որ այս պահին այլ ընկերություն չի կարող մրցակցել «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» հետ:

«Ուղղակի «Թումոն» հիմա մեզ հետ չի կարող մրցակցել, իրենք դրա համար 2020-ից հանել են նոր խմբակների ստեղծման համար գումարը, որ 2021 թ. համար «Թումոն» ինչ-որ պատրաստի կոնցեպտ ունենա և այդ կոնցեպտով մրցակցի մեզ հետ»,- ասաց ԻՏՁՄ տնօրենը:

Կարեն Վարդանյանը հայտարարում է, որ նախարարության աշխատակիցները սաբոտաժ են անում Արայիկ Հարությունյանի նկատմամբ, իսկ նախարարն էլ առանձին սաբոտաժ է անում Կառավարությանը:

«Մենք Կառավարության հետ համաձայնություն ունենք, Կառավարության ծրագրում կա տեխնոլոգիական խմբակների ստեղծումը բոլոր դպրոցներում և մենք ընդամենը ահազանգում ենք, ասում ենք՝ սիրելի Կառավարություն, խնդիր կա: Հիմա իրենք այդ պրոբլեմը ինչպես կլուծեն, դա իրենց գործն է: Սխալ թվեր են ներկայացրել Արայիկ Հարությունյանին, մենք ասում ենք՝ նախարարության ներսում կա սաբոտաժ, և Արայիկ Հարությունյանն առանձին սաբոտաժ է անում Կառավարությանը: Ներսում սաբոտաժ կա, որովհետև գործին չեն տիրապետում, քո աշխատողները քո վրա ֆռում են, և դու էլ, քանի որ կապված ես «Թումոյի» հետ, մեր վրա ես ֆռում: Հիմա ամեն մեկն իր տեղում թող խնդիրը լուծի»,- նշեց Կարեն Վարդանյանը:

Հիշեցնենք, որ նախարար Արայիկ Հարությանը հունվարի 14-ին իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով «Կրթության նախարարությունում սաբոտաժ» արտահայտությանը, գրել էր. «Այսպիսի հայտարարություն է անում մի մարդ, ում կազմակերպությունը ընդամենը վեց աշխատանքային օր առաջ ստացել է ավելի քան 800 միլիոն դրամի վերջին գումարները երեք մարզում 284 նոր լաբորատորիա ներդնելու համար»:

Կարեն Վարդանյանը հակադարձում է՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալը կեղծ թվեր էր ներկայացրել նախարարին, որ 6 օր առաջ գումար են փոխանցել. «Չի կարող 2019 թ. գումարային հատկացումը 2020 թ. մեզ տան»,- ասաց նա:

դիտվել է 883 անգամ
Լրահոս
Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից Կիրանցի տարեց տղամարդը զգուշացնում է Փաշինյանին (video) Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video) Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան (video) Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով Մենք Նիկոլին կվռնդենք ու կհաղթենք այն պահից, երբ․․․ Անդրանիկ Միհրանյան (video) Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել Ժամանակը պտտվում է․ Նիկոլի դիմաց երկու տարբերակ են դրել․ Գագիկ Համբարյան (video) Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am